Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռներեց կնոջ խորհուրդը հայ ժողովրդին. «Հերիք է ամանորյա սեղանները բդերով խեղդեք… »․ (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 17,2013 20:14

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Գյումրու քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  կին ձեռներեցների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Թեման հիմնականում Ամանորն էր, տաղավարներում ներկայացված էին ամանորյա սեղաններ` զարդարված քաղցրավենիքներով, թխվածքներով, չրերով, տոնածառի խաղալիքներով, կային նաև  ձեռքով գործած մանկական հագուստներ և այլն:

PrevPhoto
NextPhoto

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի ներկայացմամբ, ցուցահանդեսի նպատակը  կանանց ներուժը տարբեր ոլորտներում բացահայտելն է: «Մինչ այժմ այդ ցուցահանդես-վաճառքները իրականանում էին, մասնավորապես, Երևանում, որտեղ նաև մասնակցություն էին ունենում  տարբեր մարզերից կանայք, կին-գործարարներ, կին-արտադրողներ: Այս անգամ մենք` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, որոշեց մի փոքր փոխել ձևաչափը և ամեն ինչ, ինչպես ասում են, չկենտրոնացնել Երևանում, դուրս գալ դեպի մարզեր, մոտ լինել մարզերին, մարզերի բնակչությանը և մարզերի կանանց: Եվ սա առաջին փորձն է ըստ էության, որ Գյումրիում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է ցուցահանդես-վաճառք, որը Ամանորին ընդառաջ թեման է կրում: Եվ   այստեղ այցելուները, գնորդները  կարող են բերել շատ պիտանի  և որակյալ ապրանքներ, արտադրանքներ, որոնք ինչպես կզարդարեին  նրանց բնակարանները, կարող են նաև լավ նվերներ լինել», -ասաց Լիլիթ Ասատրյանը:

Aravot.am-ի հետ զրույցում ձեռներեց կանայք իրենց բողոքները ներկայացրեցին հարկային  մարմիններից,  պետության վարած վարկային քաղաքականությունից` նշելով, որ հայ կանայք, թեև իրենք իրենցով ձեռներեց են, սակայն հայրենի կառավարությունը գործարարների գլխին է  խփում ու թույլ չի տալիս  տեղաշարժվել: «Արաքս»  հ/կ նախագահ Ալլա Խաչատրյանը, նկատեց, որ, եթե պետությունը  գործարար միջավայրը զարգացնող օրենքներ մշակեր,  ապա «Հոկտեմբեր» կինոթատրոնի սրահում տաղավարներն այսքան քիչ չէին լինի: Նա միաժամանակ ցուցադրեց իր սեղանը` հայ ժողովրդին խորհուրդ տալով` «Հերիք է սեղանները բդերով խեղդեք, մի քիչ էլ գույներով զարդարեք, տրամադրություն հաղորդեք»:

Գործարար կանանց  դժգոհությունները վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031