Լրահոս
Օրվա լրահոսը

KPCC. Շիֆը հայ որբերի գորգն ուզում է Կոնգրեսի միջոցառմանը

Դեկտեմբեր 17,2013 19:36

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Սպիտակ Տնից խնդրել է հայ որբերի գործած Ղազիր գորգը տրամադրել Կոնգրեսի միջոցառման համար: Շիֆի կազմակերպած միջոցառմանը, որը նպատակ ունի «ընդգծել Ամերիկայի իշխանությունների 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից հետո հայերին օգնելու ջանքերը», կմասնակցեն պատմաբաններ, հայ համայնքի անդամներ, կոնգրեսականներ և ցեղասպանությունը վերապրածներ: Հայտնում է «KPCC» ռադիոկայանը:

Ըստ Շիֆի, գորգը «մարմնավորում է ցեղասպանության ողբերգությունը և հայ ժողովրդի վերածնունդը»:

1925թ. ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին նվիրած գորգը ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ Սպիտակ Տունը մերժել էր այն տրամադրել դեկտեմբերի 16-ի Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսին Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին ցուցադրելու համար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում Շիֆը նշել է, որ գորգն իրեն անհրաժեշտ է 2014թ. հունվար կամ փետրվար ամիսներին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031