«Նատալյա Բելյաուսկենի «Եթե բոլորը» ֆիլմը իր մեջ երգիծական, հումորային ենթատեքստ է պարունակում, որը դրական էմոցիաներ է առաջացնում, դրա ամենալավ պատասխանն է տվել ազգությամբ ադրբեջանցի Ռուստամ Իբրահիմբեկովն ասաց՝ 50 հատ ադրբեջանական ֆիլմը չարժե հայկական այս մի ֆիլմին, այսինքն՝ հումորային զգացողական այդ թեթեւ ժանրի մեջ այնքան հզորություն կա, այնքան դիպուկ է, որ բավարար է բոլորին հասկանալ՝ ինչ է կատարվել»,-դեկտեմբերի 17-ին Կինեմատոգրաֆիստների միության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ միասին կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Մինչ կլոր-սեղանը եղել է քննարկվող Նատալյա Բելյաուսկենի «Եթե բոլորը» եւ Եվգենյա Շեկոյանի (Նիկա Շեկ) «Երկու աշխարհներից ի հիշատակ» ֆիլմերի ցուցադրությունները:
Գեւորգ Գեւորգյանը կարծում է, որ այդ երկու ֆիլմերը միասին ցուցադրելը սխալ էր, քանի որ մեկը կապված է դրական զգացմունքների հետ, իսկ մյուսը՝ հակառակը. այնտեղ կա դաժանություն եւ պատերազմ.
«Չեմ կարծում, որ ֆիլմը չի ստացվել, կամ չի կայացել. Երիտասարդ աղջկա համար ռիսկ անել նման ոճի ֆիլմ նկարահանել շատ բարդ է, շատ դժվարին խնդիր է եւ Նիկային հաջողվել է: Դա մեր առաջին նման կարգի, պատերազմի ֆիլմն է Սումգայիթի ջարդի մասին: Կարծում եմ սխալը կայացել է նրանում, որ Նիկան ավելի շատ տարվել է վավերագրականին մոտեցնելով, սպանության կադրերը պետք է մի քիչ ավելի գեղարվեստական լուծում ունենային»:
Կարդացեք նաև
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը Նիկա Շեկի «Երկու աշխարհներից ի հիշատակ ֆիլմը» համարում է վերջին քսանամյակի կոտորածների մասին պատմող առաջին ֆիլմը: Նրա կարծիքով այն ցույց է տալիս կոնֆլիկտի սկիզբը.
«Ես դա չեմ ընկալում՝ որպես Սումգայիթ՝ որպես ինչ-որ կոնկրետ դեպքեր, ոճը ֆիլմի կարող եմ բնութագրել ռուսերեն прича բառով, որը ունի բավականի ռեալիստական հիմքը եւ հետո սկսում է զարգանալ եւ դառնում է բավականին ազդեցիկ»:
Նա չբացառեց ֆիլմի թերությունները եւ գլխավոր թերություն համարեց այն փաստը, որ ֆիլմում հայ եւ ադրբեջանական կողմերը դրվում են մի հավասար տախտակի վրա: Իսկ ի տարբերություն Գեւորգ Գեւորգյանի՝ Ռուբեն Գեւորգյանցը չի համարում ֆիլմը վավերագրական, բայց եւ այնպես նա նույնպես գնահատեց ֆիլմի ռեժիսորի խիզախությունը
«Եթե պետությունը թույլ է տալիս այդպիսի փորձ անել, իսկ պետությունը թույլ է տալիս, ես ուղղակի զարմանում եմ ռեժիսորի խիզախության վրա. Ինքը կարող էր լրիվ ուրիշ սցենար գրել, բայց մարդը այս է վերցրել, ասես՝ վերքը վերցնես ու մշակես, ահավոր դժվար բան է դա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ