ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Սևանում, Գավառում և Գորիսում ձյուն է տեղում:
Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Կապանի ավտոճանապարհների զգալի մասում և Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության ժամը 17:00 – ից մինչև 7:00 չօգտվել Թթու ջուր – Նավուր ճանապարհից:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն