Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. Միջազգային հանրությունը հետաքրքրված է Սուրիկ Խաչատրյանի որդու գործով

Դեկտեմբեր 17,2013 17:49

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը  մանրամասնում է գլխավոր դատախազի հետ ունեցած իր հանդիպումը:

«Իմ հետաքրքրվածությունը, որպես դիտորդի հետաքրքրվածություն է եղել»,-Aravot. am-ին ասաց դեսպանը` անդրադառնալով  դատախազի հետ հանդիպման ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց հունիսի մեկին կատարված դեպքերով իր հետաքրքրվածության պատճառին:

Ըստ նրա, միջազգային հանրությունը հետաքրքրված է  այդ գործում , որ գործընթացը օրենքի տակ պահվի. «Դատախազը ներկայացրեց իրավիճակը, օգտակար հանդիպում էր»:

Մեր հարցին, գործի քննության վերաբերյալ դատախազի ներկայացրած մանրամասները ձեզ բավարարեցին՞, դեսպանը պատասխանեց. «Այդ գործի մանրամասներին չեմ ցանկանում հիմա անդրադառնալ, ուղղակի միջազգային հանրության հետաքրքրվածությունը այն է, որ հավասար պատասխանատվության ենթարկվեն բոլորը: Այդ սկզբունքի շուրջ էր մեր զրույցը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. harut says:

    Քիչ մը անհասկնալի է թէ ինչու միայն ԱՄՆ-ի, ֆրանսայի եւ Ռուսաստանի դեսպանները պարբերաբար կը միջամտեն Հայաստանի ներքին հարցերուն (լաւ կամ վատ) իսկ միւսները ընդհանրապէս լուռ կը մնան ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031