Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 17-ին որոշում է կայացրել, որ 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը համապատասխանում է ազատ խոսքի իրավունքի սկզբունքին: Հայտնում է «Հուրիեթ» թերթը:
ՄԻԵԴ-ը որոշումը կայացրել է թուրքական «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի հայտի հիման վրա: Փարինչեքը Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային հանրության տարածած կեղծիքներ են»:
Փերինչեքը 2005թ. Սկսած, Շվեյցարիայում համաժողովների էր մասնակցում, որտեղ հրապարակայնորեն հերքում էր Հայոց ցեղասպանության փաստը:
2007թ. մարտի 9-ին Շվեյցարիայի դատարանը՝ հայերի բողոքի հիման վրա, նրան մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ՝ համարելով, որ Փերինչեքը «ռասիստական միտումներ» ունի:
Կարդացեք նաև
Փարինչեքը նաև դատապարտված է Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու՝ «Էրգենեկոն»-ի գործով:
ՄԻԵԴ-ի որոշումը վերջնական չէ: Երեք ամսվա ընթացքում կողմերից որևէ մեկը կարող է դիմել ՄԻԵԴ-ի Մեծ պալատ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ