Aravot.am-ի հետ զրույցում իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասեանը պատասխանեց Իրանի ներքաղաքական թեմայով հարցերին, անդրադառնալով տնտեսական վիճակին ու երկրի կարեւորագույն հիմնահարցերին:
– Պարոն Մինասեան, որո՞նք էին այն կարեւոր վերադասավորումները, որ եղան Իրանի ներքին քաղաքական կյանքում, անցնող տարվա ընթացքում:
– Կարեւորագոյն վերադասաւորումն կարելի է համարել այն, որ Իրանի ժողովուրդը նախագահական ընտրութիւններում (14 յունիս 2013 ) ընտրելով Հասան Ռոհանիին որպէս նախագահ՝ ցուցադրեց իր անհամաձայնութիւնը ընթացող քաղաքական գործընթացներին։ Յատկանշական է, որ Ռոհանիի որպէս գլխաւոր մրցակից էր դիտուում, Իրանի (արդէն նախկին) ատոմային հարցերով բանագնաց Սաիդ Ջալիլին, որի ղեկավարած բանակցային գործընթացների արդիւնքում արեւմուտքի կողմից Իրանի դէմ կիրառուեցին բազմաթիւ տնտեսական սանկցիաներ։ Ընտրութիւններից յետոյ Հասան Ռոհանի գլխաւորութեամբ կազմոեց «յոյսի եւ խելամտութեան » կառավարութիւն, որը կտրուկ շրջադարձ մտցրեց արեւմուտքի հետ բանակցութիւններում։
–Ո՞րն է Իրանի նեքաղաքական խմորումների կիզակետում հայտնված հիմնահարցն այս պահին, որն անհապաղ լուծման կարիք ունի:
Կարդացեք նաև
– Այս պահին Իրանի եւ արեւմուտքի միջեւ ընթացող բանակցութիւնները նաեւ ներքաղաքական խմորումների կիզակէտում են, քանի որ Իրանի խորհրդարանում կան ուժեր, որոնք այդ բանակցութիւնները համարում են անարդիւնաւէտ եւ պահանջում դրանց դադարեցումը։ Նաեւ կան հարցեր, որոնք հիմնականում վերաբերուում են նախկին կառավարութեան գործելաոճին, որը խիստ քննադատուում է նոր ձեւաւորած կառավարութեան կողմնակիցների կողմից։
–Կայո՞ւն է արդյոք Իրանի տնտեսական ոլորտը:
– Իրանի տնտեսական ոլորտը աւելի քան 90 տոկոսով կախոած է նաւթի վաճառքից եւ քանի որ վերը նշած սանկցիաների հետեւանքով Իրանի նաւթի վաճառքը սահմանափակւած է ու նաեւ դժուարութիւն կան վաճառած նաւթի գումարը Իրան տեղափոխելու հարցում, ուստի տնտեսական ոլորտը դարձել է չափազանց անկայուն, սակայն պէտք է նշել, որ վերջին ամիսներում կայունութեան նշաններ այնուամենայնիւ տեսանելի են։ Իրանը, որն իր ծանրակշիռ դերակատարությունն ունի տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացներում, այսօր ի զորու է շրջանցել, կամ դիմագրավել ներքին ու արտաքին մարտահրավերներին: Այո, ըստ իս դա մեծապէս կախւած է նրանից, որ Իրանցի հասարակութիւնը պետականութիւն ունենալու հազարամեակների փորձառութիւն ունի, ինչը բացակայում է տարածաշրջանի շատ երկրներում։
Նոյն այդ փորձառութեան արդիւնքն եմ համարում նաեւ այն փաստը, որ Իրանի ժողովուրդը կարողացաւ ընտրութիւնների միջոցով իր անհամաձայնութիւնը յայտնել նախկին վարչախմբին ու կառավարութեանը։
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ