«Ցավում եմ, որ 125- ամյա կուսակցությունը չկարողացավ դիմանալ գայթակղությանը և այդքան էժան վաճառվեց իշխանությանը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նոր ատենապետ նշանակելուն և կուսակցությունը «վարչապետի պրոյեկտ» համարելուն, այսպես արտահայտվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որը պատրաստվում է ստեղծել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը:
Տիկին Սարգսյանը նշեց, թե դեռ մեկ տարի առաջ ինքը գիտեր, որ դա «վարչապետի պրոյեկտն» է ու ասաց. «Որևէ մեկը չի կասկածում, որ դա պրոյեկտ է, որը իրականացրել է Տիգրան Սարգսյանը: Այսօր ՍԴՀԿ-ն կամովին գերեվարվել է Տիգրան Սարգսյանի կողմից և այսուհետև օգտագործվելու է կոնկրետ նպատակներով»:
Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ իրենք չեն պարտվել, այլ պատվով են դուրս եկել իրավիճակից ու նշում. «Ես չորս տարի պայքարել եմ կուսակցության պահպանման համար, բայց դժբախտաբար ապրում ենք երկրում, որտեղ ոչ մի արդարություն չի իրականացվում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ