Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունենանք, որ ՍԴ-ի համար որեւէ մակարդակով արված հաղորդագրություն, հրահանգ չի լինի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2013 16:25

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ասաց, որ ՍԴ հանձնած  4 խմբակցությունների պատգամավորների դիմումում նաեւ 2 միջնորդություն են ներկայացրել:

Arcvik_Minasyan

«Առաջինը վերաբերում է, որ դիմումի քննությունը իրականացվի բանավոր ընթացակարգով՝ ի տարբերություն գրավորի, այսինքն, որ վիճաբանությունը տեղի ունենա հենց Սահմանադրական դատարանում եւ պարզ քննարկման միջոցով:  Մյուս միջնորդությունը` հունվարի 1-ից օրենքը կասեցվի: Դա նշանակում է, որ առաջիկա օրերին ականատես կլինենք նախնական ուսումնասիրությունների եւ միջնորդության քննարկման արդյունքին: Հուսանք, որ Սահմանադրական դատարանը կկասեցնի օրենքի գործադրումը»,- այսօր ընդդեմ կուտակային կենսաթոշակային պարտադիր օրենքի բողոքի երթից առաջ ասաց պարոն Մինասյանը:

Նա նաեւ ասաց, որ դիմումում հստակ հիմնավորել են, որ գործող օրենքը հակասահմանադրական է:

Բողոքի երթի մասնակիցները, ինչպես տեղեկացրել ենք, բողոքի երթով ՍԴ են գնացել, այնտեղ ցուցարարները ներկայացրին իրենց հայտարարությունը:

«Պարտադիր բաղադրիչը ներառող բազմաստիճան կենսաթոշակային համակարգը միջազգային պրակտիկայում աննախադեպ է դրանից բխող ռիսկերով… գտնում ենք, որ պարտադիր բաղադրիչի գործադրումը նախատեսող կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասում է  ՀՀ Սահմանադրությանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները եւ առաջացնում է  սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերներ: Խախտվում է սեփականության իրավունքը, կիրառվում է տարիքային եւ այլ բնույթի խտրականություն, խաթարվում է սերունդների համերաշխության սկզբունքը, նվազեցվում է ձեռքբերված սոցիալական պաշտպանվածության մակարդակը: Նշված բոլոր գործողություններն արգելված են Սահմանադրությամբ…»:

Arushan_Hakobyan

Իրենց հայտարարությունը ցուցարարները գրավոր հանձնեցին ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին:  Այն վերցնելուց հետո, ՍԴ ներկայացուցիչն ասաց, որ պատգամավորների դիմումը ստացել են երեկ երեկոյան, արդեն քննարկվում է դիմումի քննության հարցը: Ցուցարարները նրանից հարցրին` երբ է պատասխանը լինելու, ՍԴ ներկայացուցիչը լռեց:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ՍԴ աշխատակազմի ղեկավարին լսեցնելու համար դիմեց հավաքվածներին. «Հույս ունենանք, որ Սահմանադրական դատարանի համար որեւէ մակարդակով արված հաղորդագրություն, հրահանգ չի լինի եւ Սահմանադրական դատարանը կգործի հանուն Հայաստանի Հանրապետության»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031