Արդեն չորս տասնամյակ Վենետիկի համալսարանում գործող հայագիտության ամբիոնն այժմ կարիք ունի պետական աջակցության: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց այդ համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, ինքն այսօր հանդիպել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, զրույցի ընթացքում քննարկվել է ամբիոնի խնդիրը: ԿԳ նախարարը խոստացել է ընդառաջել եւ հնարավորությունների սահմաններում օժանդակել:
Հավելենք, որ Սոնա Հարությունյանը Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնում է 2002-ից, նա դասավանդում է հայոց լեզու եւ գրականություն:
Մեր զրուցակցի ասելով, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-վենետիկյան 16-դարյա հարաբերություններին եւ համալսարանին, որտեղ դասավանդվում են 40 լեզուներ:
Սոնա Հարությունյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ