Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը չբացահայտեց, թե ովքեր են «փողոցային բախտագուշակները» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2013 15:46

«Որոշ բախտագուշակներ, որոնց մեր գործընկերներից ոմանք կոչել էին Նոստրադամուսներ, բայց ես նրանց կոչում եմ փողոցային բախտագուշակներ կամ եղունգ նայողներ, գյուղական տերմիններով ժողովրդի մեջ օգտագործվում է էդպիսի բան. տարվա ընթացքում տարբեր գուշակություններ են անում արտադրության մասին` կաբինետներում նստած, կյանքից կտրված, որոնք ռեալ կյանքում ոչ մի անգամ չեն համապատասխանում իրականությանը»,-այսօր նման հայտարարություն արեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, ակնարկելով գյուղոլորտի այն մասնագետների հնչեցրած կարծիքները, որ բերքի նվազում է լինելու այս տարի:

Իսկ  թե ովքեր են Նոստրադամուսները, պարոն Գալստյանը անուններ չտվեց:

Փոխնախարարը ներկայացրեց տվյալներ, ըստ որի՝ տարին բարենպաստ է եղել գրեթե բոլոր տեսակի մշակաբույսերի, պտուղ-բանջարեղենի համար: Ըստ պարոն Գալստյանի` այս տարի, չնայած կարկտահարությանը, ծիրանի արտադրության ծավալները չեն նվազել, միայն դեղձի արտադրությունն է պակասել:

Փոխնախարարի ներկայացմամբ`բանջարեղենի արտադրության աճ է արձանագրվել. անցյալ տարի բանջարեղենի ցուցանիշը կազմել է 840.9 տոննա, այս տարի` 868.3 հազար տոննա: Պարոն Գալստյանի ներկայացմամբ` այս տարածված ցեցը վնասներ է հասցրել կարտոֆիլի եւ լոլիկի ցանքատարածություններին, սակայն նախարարությունը, ինչպես վստահեցրեց պարոն Գալստյանը, կարտոֆիլի վնասները փորձել է նվազագույնի հասցնել, լոլիկի վնասները ջերմոցներում եւս նվազագույնի է հասցվել, եւ ցեցի տարածումը կանխվել է, սակայն բաց տարածքներում տարբեր միջոցառումներ պիտի կատարվեն, որպեսզի վնասների ծավալը չավելանա:

Այս տարի, ըստ փոխնախարարի, 659.6 տոննա կարտոֆիլ է արտադրվել, նախորդ տարվա 674  հազար տոննայի համեմատ, 20 հազար տոննա էլ` արտահանվել է, շուկայում գների մեծ տատանումներ նախարարությունը չի արձանագրել:

Հարցին, թե դաշտերում տարածված ցեցն ինչպե՞ս է ազդել կարտոֆիլի արտահանման ծավալների վրա եւ արդյոք գազի գնի փոփոխությունն ազդե՞լ է գյուղմթերքների արտադրության վրա, պարոն Գալստյանն ասաց, որ այս տարի շուկայում լոլիկի գինը պահպանվել է, բայց որոշակի ժամկետներում բարձր է եղել. «Կարտոֆիլի հետ կապված արտահանման մեկ դեպք է արձանագրվել,  այլեւս ոչ մի դեպք չի եղել, ոչ մի խմբաքանակ չի վերադարձվել: Հիմնականում արտահանվում է  Վրաստան, Միջին Ասիական երկրներ, Իրան»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031