Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի համար Վարչական դատարանի որոշումը փաստ է եւ ապացույց

Դեկտեմբեր 17,2013 15:42

Ընդդեմ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման քաղաքացիական նախաձեռնության անդամ, հայցվոր Անի Կաղինյանը Վարչական դատարանի վճռի հրապարակումից հետո Aravot.am-ին ասաց. «Ճիշտն ասած, մենք ակնկալիք չունեինք, որ դատարանն այլ վճիռ է կայացնելու: Ուղղակի, ինչպես ՄԻՊ-ի զեկույցում հստակ գրված է` դատարանները անկախ չեն եւ գործում են Բաղրամյան 26-ի հովանու ներքո: Այսօր կոնկրետ այս դատարանը դա ապացուցեց:

Մենք երեկ բաց նամակ ենք գրել դատախազին ու եթե նա փաստեր ու ապացույցներ է ուզում, թող այսօրվա վճիռը վերցնի, ուսումնասիրի եւ պատժի հանցագործներին: Դատախազի համար այսօրվա փաստից ավելի լավը չի կարող լինել, որը վերաբերվում է հանրության լայն զանգվածներին, բոլորիս»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031