Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները ինքնագլուխ որոշել են» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2013 15:23

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կրկին պնդում է, որ հունվարի մեկից կիրառվող կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը արտագաղթի մեծ ալիք է բերելու:

«Առանց այդ էլ արտագաղթի  խնդիրը չենք լուծել: Երիտասարդների նկատմամբ սա ուղղակի կեղեքիչ ու վաշխառուական մոտեցում է, որ իշխանությունները իրականացնում են: Ի՞նչ է նշանակում մարդիկ 5 տոկոս կուտակեն, որոնք այսօր նվազագույն անհրաժեշտ կարիքները բավարարելու հնարավորություն չունեն: Իսկ ծերերի նկատմամբ անմարդկային եւ անբարո մոտեցում է, նշանակում է ծերերին թողնել բախտի քմահաճույքին, որովհետեւ այս համակարգը համերաշխության սկզբունքից հրաժարվել է նշանակում եւ անցում կատարել դեպի ինքնաֆինանսավորման համակարգի»,- այսօր, նախքան ՍԴ բողոքի երթը սկսելը՝ Ազատության հրապարակում ասաց պարոն Ռուստամյանը:

Նրան հատկապես անընդունելի է իշխանությունների «ինքնագլուխ» որոշումները. «Հասարակությանը հարցնելու փոխարեն, իշխանությունները, ինչպես միշտ, ինքնագլուխ, ժողովրդի փոխարեն որոշում են այսպիսի լուրջ հարցեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031