Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզաբանում է փոխնախարարը` վթարի հետևանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժշկի վերաբերյալ

Դեկտեմբեր 17,2013 15:13

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժիշկ Արմեն Մկրտչյանի վիճակի և նրա բուժման հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների  առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը պարզաբանում է. «Իմ և «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` նրան այցելելուց հետո առողջապահության նախարարությունը կազմակերպել է գլխավոր մասնագետների կոնսիլիումներ, խորհրդատվություններ ու քննարկումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ։

Ավելին` նրա առողջական վիճակի հետ կապված բանավոր խորհրդատվություն ենք ստացել գերմանական առաջատար մեկ կլինիկայից և գրավոր պատասխանի ենք սպասում մեկ այլ կլինիկայի մասնագետների կողմից։ Մենք երբևէ պատշաճ չենք համարել որևէ մեկի առողջական վիճակի կամ իրականացված միջամտությունների մասին տեղեկատվություն և հատկապես մանրամասներ տարածելը` ելնելով մի կողմից անձի իրավունքների պաշտպանության օրենսդրական պահանջից, մյուս կողմից` հենց հիվանդի մարդկային արժանապատվությունը չվիրավորելու զգուշավորությունից։

Պետք է ասեմ, որ դժբախտ պատահարի արդյունքում ստացած բազմակի վնասվածքների, ինչպես նաև արդեն կատարված վիրահատությունների արդյունքում բժիշկ Արմեն Մկրտչյանի մոտ դժվար լուծելի, բավական թանկ և երկարատև բուժում պահանջող խնդիր է առաջացել։ Ինքը, լինելով բժիշկ, պետք է որ լավ պատկերացնի այդ ամենը։ Ցավոք, նախարարությունն արտասահմանում բուժման ֆինանսական միջոցներ չունի և երբևիցե չի ունեցել։ Մենք Ա. Մկրտչյանին ոչ թե խոստացել ենք նրա բուժումն արտասահմանում կազմակերպել, այլ ապահովել անվճար խորհրդատվությունը։ Նախարարությունը կշարունակի աշխատանքներ տանել մեր երկրում առկա հնարավորությունների սահմաններում նրա առողջական վիճակի գնահատման և բուժման կազմակերպման ուղղությամբ»։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031