Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
Արդեն հիմնականում բակային տարածքներում շարունակվող ձյան մաքրմանը զուգահեռ կատարվող այս գործընթացն իրականացվում է հետիոտնի անվտանգ անցուդարձն ապահովելու և հնարավոր վտանգը կանխելու նպատակով:
Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկայով և հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունն ու մայրաքաղաքի այն համատիրությունների աշխատակիցները, որոնց սպասարկման տարածքում են գտնվում տվյալ շենքերը:
Մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել շենքերին անմիջականորեն հարող հատվածներով անցուդարձից:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն