Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանահայերի դեմ կատարած կոտորածի 25-ամյա տարելիցի հետ կապված ոչ մի միջոցառում բացարձակ չի եղել իշխանության կողմից»

Դեկտեմբեր 17,2013 14:56

Փախստականների նախագահության անդամ Մարիամ Ավագյանի նախաձեռնությամբ այսօր կայացավ կլոր սեղան, որի ժամանակ բարձրացվեցին Ադրբեջանից հայ փախստականների վերաբերյալ մի շարք խնդիրներ:

«Ադրբեջանահայերի դեմ կատարած կոտորածի 25-ամյա տարելիցի հետ կապված ոչ մի միջոցառում բացարձակ չի եղել իշխանության կողմից: 25-ամյա տարելիցը նշելն ինչո՞վ է պայմանավորված՝ մեզ համար բացարձակ անհասկանալի է: Ոչ ոք այդ մասին չի անդրադարձել: Այդ մասին մի շարք հղումներ եմ կատարել և Արցախում, և ՀՀ նախագահին: ՀՀ նախագահը պատասխանեց, որ դա իրենց լիազորությունների սահմանում չէ: Փորձում ենք նախագահի և վարչապետի միջոցով կապեր հաստատել, սակայն ոչ մի արձագանք չկա: Այսօր բացարձակ անտարբերություն է: Ադրբեջանահայ փախստականների համար որևէ աջակցություն չկա»:

Մարիամ Ավագյանը շեշտեց, որ միայն մի փոքրիկ առաջընթաց կա՝ հարցը բարձրաձայնվել է Ազգային ժողովում, սակայն այն սառեցված է դեռ մնացել և որ հույսեր ունեն, թե  գործին շարունակական բնույթ կտան:

Նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը շարունակելով Մարիամ Ավագյանի բարձրացված հարցերն՝ ասաց. «Խնդիրն այն է, որ ադրբեջանահայ փախստականության խնդիրները՝ և տնտեսական, և քաղաքական, և սոցիալական,  ոչ միայն ձևակերպված չեն, այլև՝ լուծված չեն: Կարծում ենք, որ սա պատկառելի ժամկետ է, որ պետությունը կարողանար որոշ լուծում տար»:

Նա հատկապես  շեշտեց, որ իրենք բարձրացնում են ՀՀ-ի լայն սոցիալական շահերը, որոնք ներկայացնելու խնդիրներ ունեն: «Պատմությունն առավել պատշաճ ներկայացնելու խնդիրն է»-շարունակեց Սուսաննա Մելիքյանը:

Նա անդրադարձավ 90-ական թվականներին, երբ  Ադրբեջանից 500.000 մարդ բռնագաղթվել էին  Հայաստան և այդ առումով խտրականություն է դրվել: «Բաքվեցին ինչո՞ւ պետք է հայերեն խոսի, եթե նա կրթություն է ստացել այլ լեզվով: Կենցաղային լեզուն հայերենն է միշտ էլ եղել, սակայն, որպեսզի փախստականը կարողանա ինտեգրվի, ապա պետք է ստեղծվեն պայմաններ, որ հայը կարողանա ուսուցանի սեփական լեզուն և դա չդառնա չինտեգրվելու գլխավոր պատճառ: Մեր ազգը կշատանա այն դեպքում, եթե հանվեն բոլոր տեսակի կարծրատիպերը և լեզվի վրա ուշադրություն դրվի ու շտկվի այդ հարցը քաղաքակիրթ տարբերակով»,-իր մտավախությունը հայտնեց Սուսաննա Մելիքյանը:

Նա ցանկություն հայտնեց, որ ստեղծվի ռեգիոնալ թանգարան, որտեղ կպահպանվեին բռնագաղթվածների նկարները, նրանց պատմությունը, կրած տաժանակիր չարչարանքների նմուշները:

«Փախստականն այսօր հնարավորություն չունի ավանդույթները վերարտադրելու և փոխանցելու սերունդներին: Կարծում ենք, որ այդ խնդիրները պետք է լուծում ստանան»,-շեշտեց Սուսաննա Մելիքյանը:

IMG_1538[1]

«Մեր տունը Հայաստանն է» կազմակերպության ղեկավար Նիկոլայ Բաբաջանյանն անդրադառնալով բարձրացված խնդիրներին՝ փորձեց այն ներկայացնել որպես անտեսված հարց: «Ուզում եմ ասել, որ ոչ թե չկարողացան, այլ չցանկացան իրագործել փախստականների հարցը: Այդ խնդիրները կարծես ոչ մի արժեք չունենան»,- ասաց Նիկոլայ  Բաբաջանյանը:

Նա անդրադարձավ Ադրբեջանում բնակվող և Ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների ինտեգրման հարցին: Հատկապես շեշտեց ազգանունների փոփոխման հարցը: «Մեզ մոտ չեն ցանկանում ադրբեջանական  ազգանունները վերափոխեն հայկականի: Վա՞տ կլիներ, որ Ադրբեջանից հայերը գային  և կարողանային իրենց ազգանունները դարձնել հայկական: Պետությունը պետք է ուշադրություն դարձնի բռնագաղթվածների տնտեսական և սոցիալական խնդիրներին, ինչպես նաև՝ մշակութայինին»,-ասաց Նիկոլայ Բաբաջանյանը:

Սուսաննա Մելիքյանը սրտացավությամբ հայտնեց. «Խնդիրն այն է, որ իշխանությունները չեն ցանկանում լուծել ռեգիոնալ խնդիրները, սակայն, գոնե,  թանգարաններ ստեղծեն, որպեսզի մշակութային արժեքները չվերանան և լինի մի փոքրիկ հնարավորություն՝ պահպանելու փախստականների բռնագաղթվելու ամբողջ պատմությունը»:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031