Այս տարի, բացի լոլիկից, բոլոր մշակաբույսերի արտադրության աճ է եղել: Այսօր ամփոփելով 2013 թվականը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Նրա ներկայացմամբ՝ լոլիկի արտադրության ծավալի անկման պատճառը եղել է ցեցը եւ տեղացած կարկուտը: Ըստ փոխնախարարի՝ ցեցն ազդել է նաեւ կարտոֆիլի արտադրության վրա:
Փոխնախարարի խոսքերով՝ այս տարի ազատականացվել է սերմերի եւ պարարտանյութերի շուկան: Գրեթե բոլոր մարզերում ավելացել է խաղողի արտադրությունը, միայն Արմավիրի մարզում կարկուտի հետեւանքով երեք հազար տոննայով նվազել է խաղողի արտադրությունը:
Մանրամասն՝ առաջիկայում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ