Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս էր Արմեն Մովսիսյանը «Կալաբոկի հեքիաթը» պատմում խորհրդարանում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2013 14:39

Այսօր գազի գնի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ ասաց, որ իր տպավորությամբ, պատգամավորների հարցերին պատասխանելիս նախարարը «Կալաբոկի հեքիաթը արեց`յա օտ բաբուշկի ուշոլ, յա օտ դեդուշկի ուշոլ…Ձեզ հարց են տալիս, է` դուք ասում եք`ես բանակցել են ԱԳ նախարարի հետ, էներգետիկայի, սրա, նրա…Ասում-ասում եք, եւ հետո, Իրանի դեսպանը, մարդը երեք անգամ մամլո ասուլիսներ է տալիս եւ հերքում է Ձեր ասածները»: Ազնվության գործոնը`ո՞վ է մինչեւ վերջ ավելի ազնիվ, Արզումանյանը թողնում է մեր նախարարի եւ Իրանի դեսպանի խղճին:

Ալեքսանդր Արզումանյանն առավելապես անդրադարձավ ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանագրի քաղաքական ասպեկտի մասին: Համաձայնագրի պայմանների բովանդակային մասին ծանոթանալով՝ պատգամավորը զարմանք է ապրել: Նա նշեց, որ կյանքում հաճախ է առիթ ունեցել պայմանագրեր ստորագրելու, բայց նման միակողմանի դիկտատ դեռ չի հանդիպել: Այս համաձայնագրով, ըստ Արզումանյանի, ամբողջովին սահմանափակվում են մի կողմի իրավունքները, փոխարենն այն սպասարկում է մյուս կողմին:

Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ այս համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել և երաշխավորել է, որ մինչև 2043 թվականը որեւէ օրենք, նորմատիվ և իրավական ակտեր չի ընդունվի, որը չեղյալ կհամարի սույն համաձայնագիրը: Սա, ըստ պատգամավորի, ուղղակի ապտակ է Ազգային ժողովին. «Դուք ասում եք, որ ԱԺ-ն մինչև 2043 թվական որևէ օրենք չպետք է համարձակվի ընդունել: Սա չլսված բան է, աշխարհում, այլ երկրում չեմ տեսել նման բան: Մեկը կարդացե՞լ է սա, թե միայն թարգմանիչն է բերել: Ասում եք, որ ԱԺ-ն 30 տարի իրավունք չունի ոչ մի օրենք ընդունելու»:

Ալեքսանդր Արզումանյանը նաև աբսուրդ անվանեց համաձայնագրի այն հատվածը, որ արբիտրաժային դատարան դիմելու դեպքում դատական նիստ կգումարվի Ստոկհոլմում, իսկ նիստի աշխատանքային լեզուն կլինի ռուսերենը: «Ամոթ ա, ես չեմ կարծում, որ մեր ԱԺ-ն կարող է ըսենց բանին կողմ քվեարկել: Սահմանադրական դատարանը պետք է լուծարել այս համաձայնագրին դրական եզրակացություն տալու համար»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031