Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է մասնավոր ընկերության պարտքը վճարում ՀՀ կառավարությունը

Դեկտեմբեր 17,2013 14:23

«ՀՀ կառավարությունն ինչպես ՀՀ-ի վրա նոր պարտքային բեռ ավելացրեց, այնպես էլ հասարակությանն արժանացրեց արհամարհական վերաբերմունքի»,- այսօր խորհրդարանում գազի գնի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:

Նա հետաքրքրվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից, թե եթե գազ գնողը «ՀայՌուսգազարդն» էր, ապա ինչո՞ւ է կառավարությունը խոսում պարտքի մասին և հանդես գալիս որպես պարտք վճարող: Ինչո՞ւ «ՀայՌուսգազարդի» ու «Գազպրոմի» միջև իրավական վեճ չկա:

Նախարարը համաձայնեց, որ պարտքն առաջացել է երկու ընկերությունների միջև, բայց կառավարությունը թույլ չի տվել, որ գազի գինը բարձրանա. «Ասել է` մի բարձրացրեք, մինչև տեսնենք ինչ կլինի»:

«Ես հասկանում եմ, որ ձեր վիճակը լավ չի եղել բանակցությունների ընթացքում, բայց դուք հանրային լսումների ընթացքում, երբ քննարկվում էր գազի նոր գինը, երբեք չեք խոսել պարտքի մասին: Դուք պիտի վերլուծեք այդ գործընթացի պետական կառավարչական դրսևորումը»,- ասաց Գուրգեն Արսենյանը:

«Փաստն այն է, որ մեր սպառողը գազի համար վճարել է էժան, իսկ եթե հաշվարկների մեջ ինչ-որ անճշտություններ կան, կամ գուցե կարելի էր գործընթացը մի քիչ ավելի թափանցիկ անել, բայց այն արդյունքը, որն այսօր ունենք, դրական է մեր երկրի և տնտեսության համար»,- արձագանքեց Արմեն Մովսիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031