Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Խաչատրյան. «Հակառակորդի կրակոցներից սպանված զինվորներն ավելի քիչ են, քան…»

Դեկտեմբեր 17,2013 14:20

Այսօր «Զարկերակ» ակումբում «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն ամփոփելով աշնանային զորակոչի ընթացքն ու զորակոչիկների տեղաբաշխման նոր համակարգը՝ ասաց, որ աշնանային զորակոչից համակարգող խորհուրդը ստանում է բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնց մեծ մասն իրականությանը չի համապատասխանում:

Մարգարիտա Խաչատրյանը անտեղյակներին հիշեցրեց, որ միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկները, ովքեր տանը ունեն քույր կամ եղբայր՝ 150 կմ հեռավորությունից չեն օգտվում: Արտոնություններից օգտվում են միայն այն դեպքում, եթե չունեն քույր, կամ եղբայր: Նաեւ այն միայնակ մայրերը չեն օգտվում արտոնությունից, որոնք տանը ունեն եւս մեկ, կամ մի քանի երեխա:

Ինչ վերաբերվում է առողջական խնդիրներով նորակոչիկներին, ապա նրանք համապատասխան հոսպիտալացումից հետո կրկին զորակոչվում են բանակ:

Մարգարիտա Խաչատրյանը նաեւ ասաց. «Ծնողները հիմնականում բողոքում են ապատեղեկատվության պատճառով, որովհետեւ հոդվածներ են փոխվել, իսկ դրանք ծնողներին հասանելի չեն: Օրինակ՝ մաշկային հիվանդությունների պարագայում, եթե նորակոչիկի ծառայությունը այդ պատճառով երկու անգամ հետաձգվել է, ծնողներին թվում է, թե իրենց տղան պետք է ազատվի բանակից, սակայն այդպես չէ»:

Մարգարիտա Խաչատրյանը գտնում է`զինվորը պետք է իմանա իր պարտականությունների մասին:

Անդրադառնալով դիմում-բողոքներին՝ Մարգարիտա Խաչատրյանը շեշտեց, որ նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են ու այս տարի ստացվել է 422 դիմում-բողոք, իսկ անցյալ տարի`600-ից ավել են եղել:

Ինչ վերաբերվում է վիճակահանությամբ իրականացվող զորակոչին, ապա Մարգարիտա Խաչատրյանը նշում է, որ չնայած այն ծնողի ներկայությամբ է կատարվում, սակայն ծնողները կրկին նույն չափ անհանգստանում են, ինչպես նախկինում էր, թեեւ ըստ նրա`դա էլ հասկանալի է, բայց նա համոզված է .«Վիճակահանությունով զորակոչը  նվազեցնում է կոռուպցիայի ռիսկերը»:

Մարգարիտա Խաչատրյանը խոսելով սպանված զինվորների մասին՝ նշեց, որ նախկինում թաքցվում էր զոհերի քանակը. «Մենք հասանք նրան, որ թափանցիկ դարձավ այդ ինֆորմացիայի տարածումը, պաշտպանության նախարարությունը սկսեց նույնիսկ հայտարարություն անել սպանված զինվորների դեպքերի մասին: Պետք է փաստել, որ այսօր զոհերի քանակը նվազել է, բայց հարկ է նկատել, որ հակառակորդի կրակոցներից սպանված զինվորներն ավելի քիչ են լինում, քան զինվորի պատճառով հակառակորդի սպանված զինվորների դեպքերը»:

Վերջում Մարգարիտա Խաչատրյանը հավելեց`մեր բանակն օրեցօր լավանում է, հզորանում եւ ունի մեծ համակարգ, որի վրա կարող են հույս դնել բոլոր մայրերը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031