Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մովսիսյանի խորհուրդը ապարանցիներին`դանդաղ սիրեք ձեր կանանց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2013 14:15

«Ինչո՞ւ հնարավոր չէր ԱԺ-ին տեղյակ պահել, որ պարտք էր գոյանալու, երեք հարյուր միլիոնն այն գումարը չէր, որ անտեսեինք: Ինչի՞ց էր վախենում կառավարությունը, ունե՞ր ինչ-որ մեղք, ինչո՞ւ էր գաղտնի պահվում»,- այսօր խորհրդարանում` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, այս հարցերը հերթական անգամ ՀՀ բնական պաշարների եւ էներգետիկայի նախարարին ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նախարար Արմեն Մովսիսյանը պատգամավորին հակադարձելով`տվեց իր ստանդարտ պատասխանը. ասաց, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները գաղտնի չէին պահվում: Կառավարությունը խորհրդարանի այդ հարցով քննարկմանը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, քանի որ նման օրենքի պահանջ չկար:

Բացի դա, Արմեն Մովսիսյանը նաեւ հավելեց, որ բանակցություններ էին եւ կառավարությունն էլ դեռ չգիտեր, թե ինչի՞ մասին է խոսքը: «Ես միշտ հայտարարել եմ, որ բանակցությունները գնում, են, ով է երբևիցե հարցրել`ես էլ չեմ ասել»,- վրդովվեց Արմեն Մովսիսյանը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքեց. «Ես եմ հարցրել»: Նիկոլի ռեպլիկը մնաց անարձագանք:

Արմեն Մովսիսյանը շարունակեց պատասխանել Ստեփան Մարգարյանի հարցին`բնակչությանը մատակարարվող գազի որակի հետ կապված: Նախարարն ասաց, որ շուկայում որակը որոշող սարքեր կան, մարդիկ կարող են գնել եւ ստուգել իրենց մատակարարվող գազի որակը:

Գազի որակի թեման շարունակեց ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր`Լյովա Խաչատրյանը: Պատգամավորը նախարարին դիմելով ասաց. «Մեր գյուղացիներն ասում են, որ Սովետի ժամանակ սուրճը դնում էին գազին, եփում էին, խմում, հետո գնում էին գոմ: Հիմա սուրճը դնում են գազին, իջնում են գոմ, կովին խոտ են տալիս, գալիս են կնոջը մի անգամ սիրում են, երկրորդ անգամ են սիրում, այդ ընթացքում նոր սուրճը հասնում է եռման աստիճանին: Հնարավոր չէ՞, որ սուրճը արագ եփվի, կալորիան բարձրանա, մարդիկ մինչև գոմ մտնելը հասցնեն իրենց ստամոքսը մի բանով լցնել»:

Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Ձեր բերած օրինակը, թե կնոջը սիրում են, ինձ թվում է, որ շատ արագ են սիրում, պետք է ուղղակի դանդաղ սիրեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031