Ազգային ժողովում գազի գնի համաձայնագրերի վերաբերյալ լսումների ժամանակ այսօր խորհրդարանում բավական ակտիվ էին ԲՀԿ-ական պատգամավորները:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն էներգետիկայի նախարարին, իր գնահատմամբ, քաղաքական հարցեր ուղղեց: Պատգամավորն Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց՝ ով է գազի գնի վերաբերյալ բանակցությունների ձախողման պատասխանատուն: Նա նաև նկատեց, որ կառավարությունը գազի գնի և կուտակված 300 մլն դոլար պարտքի մասին տեղեկատվությունը հասարակությունից ու խորհրդարանից գաղտնի է պահել, քանի որ կառավարությունը ընտրությունների ժամանակ ցանկացել է չիջեցնել իր վարկանիշը:
«Ես բանակցությունները գնահատում եմ շատ արդյունավետ: Այդ 300 մլն –ը կառավարությունն է վճարելու, բնակիչը չէ, կառավարությունն է, այն էլ կառավարությունը վճարում է կեսը: Ես ասեցի, որ այս խոսակցությունները սկսվել են 2010 թվականից, մինչև ընտրություններն ահագին ժամանակ կար, դա բանակցային պրոցես էր, դա չի նշանակում, որ 2013 թվականի ընտրությունների համար ենք թաքուն պահել: Անիմաստ է փորձել կապել մեկը մյուսի հետ»,- պատասխանեց Արմեն Մովսիսյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ 300 մլն դոլար պարտքն ու բանակցությունները ձախողելու համար Արմեն Մովսիսյանը չի՞ պատրաստվում հրաժարական տալ: Նախարարը պատասխանեց. «Դա ձեր կարծիքն է, ես համարում եմ, որ բանակցություններն արդյունավետ են եղել, և ես հրաժարական չեմ տա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սրանց հրաժարականը պետք է պահանջել միայն զուգարանի ծախավելի օգնությամբ։