Ուշի գյուղում Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներին վերջերս «անակնկալով» են դիմավորել: «Առավոտի» հետ զրույցում խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը պատմեց, որ իրենց հանդիպումը կազմակերպող անձը եւ գյուղապետը, ով այնքան է ոգեւորված եղել հանդիպումով, որ ցանկացել է նույնիսկ գյուղի ակումբի դահլիճը տրամադրել, հանդիպմանը ներկայացել են վախեցած: Մեկ օր առաջ նրանց «դաստիարակչական զրույցի» են կանչել ԱԱԾ Աշտարակի ներկայացուցիչները եւ սպառնացել` «ընտանիքներդ կվերացնենք»: «ԱԱԾ-ի լակոտներին» Սուրեն Սարգսյանը մեկ պատասխան ունի. «1988-ին թուրքերն էլ էին մեզ ասում` ընտանիքներդ կվերացնենք»:
«Առավոտ» օրաթերթ