Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ՍԴ դիմումն անխոցելի է

Դեկտեմբեր 17,2013 13:13

Այս պահին Ազատության հրապարակում մի քանի 100-ի հասնող քաղաքացիներ եւ ԱԺ 4 խմբակցությունների պատգամավորներ իրենց մտահոգություններն են հայտնում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի առնչությամբ եւ պատրաստվում են շարժվել դեպի Սահմանադրական դատարան՝ հանձնելու իրենց դիմումը, պահանջելով չեղյալ համարել օրենքի նախագիծը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այս օրենքը չի կարող ներդրվել առանց ժողովրդի կամքը հարցնելու. «Կատարում ենք բոլոր օրինական քայլերը: Մեր հավաքի նպատակն է մեր բողոքը ներկայացնել, բայց մեր քայլերը դրանով չեն սահմանափակվելու, լուրջ պայքար է սպասվում եւ վստահեցնում եմ ձեզ՝ մեր դիմումն անխոցելի է եւ բոլոր հոդվածներով մեզ հաջողվել է ցույց տալ այդ օրենքի  հակասահմանադրական լինելը»: Ներկաները մտավախություն ունեն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը՝ այս օրենքի հետ կապված, ուղղակի ճնշում է լինելու Սահմանադրական դատարանի վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը դրական է արտահայտվել այդ օրենքի վերաբերյալ:

Մանրամասները՝ շուտով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031