Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարություն պահանջելու համար ազատո՞ւմ են աշխատանքից

Դեկտեմբեր 17,2013 13:08

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ես 2009թ. մայիսի 5-ին դիմում գրեցի Արմավիրի մարզպետին՝ Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցում տիրող իրավիճակի եւ տնօրենի չարաշահումների մասին: Մարզպետարանից եկան-գնացին, բայց իմ դիմումին չպատասխանեցին, գուցե պատասխանը այն էր, որ ինձ արդարություն պահանջելու եւ ազատ խոսքի համար ազատեցին աշխատանքից, իսկ դպրոցի տնօրենին՝ Էմիլ Եղիազարյանին պատվոգիր տվեցին: Դիմում գրեցի կրթության եւ գիտության նախարարին, ոչինչ չփոխվեց: Դիմեցի տարբեր տեղեր, նրանք իմ դիմումը ուղարկում էին մարզպետին, որ հարցը քննի եւ լուծի, սակայն մարզպետը պատասխանում էր, որ դիմումում ներկայացված փաստերը չեն հաստատվել, իսկ դուք ազատվել եք գործող օրենսդրության համապատասխան:

Կուզեի իմանալ, պարոն նախագահ, այս ինչ օրենսդրություն է, որ դիմում գրելու, ազատ խոսքի եւ արդարություն պահանջելու համար ազատում են աշխատանքից: Դիմումումս ներկայացված փաստերին մարզպետը ուշադրություն չի դարձնում, նա կեղծում է եւ ստում: Մարզպետը իրավունք ունի կեղծելու եւ ստելու, իսկ հասարակ քաղաքացին իրավունք չունի արդարություն պահանջելու եւ ճիշտն ասելու:
Ստիպված ես դիմեցի մարզի դատախազին, կրկին ու կրկին դիմեցի մարզի դատախազին, բայց անարդյունք:
Դատախազությունն այդպես էլ մինչեւ օրս չպատասխանեց եւ չպարզեց, թե՝
1. որտեղ է 1,5 միլիոն դրամը, որը նախատեսված էր դպրոցի ուսուցիչների պարգեւատրման համար, որը ստացվել էր 2007թ. դեկտեմբերին դպրոցի տնօրենի կողմից, բայց չէր բաշխվել:
2. Դպրոցը չուներ այգեպան եւ դռնապան, բայց նրանք աշխատավարձ են ստացել:
3. 2009թ. ,վերջին զանգիե տեսագրությունը ինչու է տնօրենը վաճառել աշակերտներին, երբ այն նվեր էր աշակերտներին գյուղապետի կողմից:
4. Ինչու ինձ չի վճարել քաղպաշտպանության շտաբի պետի հասանելիք հաստիքի աշխատավարձը:
5. Իմ այն հարցին, որը տվեցի կոլեկտիվի ընդհանուր ժողովում, թե ինչու 2007-08թթ. ուստարում օրերով եւ շաբաթներով գործի չեկավ եւ հայոց լեզու առարկան ընդհանրապես չդասավանդվեց, նա պատասխանեց՝ ,Շատ լավ եմ արելե: Ոչ մարզպետին եւ ոչ էլ կրթության եւ գիտության նախարարին ոչինչ չասաց տնօրենի ,Շատ լավ եմ արելե արտահայտությունը:
Նրանց չի հետաքրքրում, որ տնօրենը ողջ գումարը, որը ստացված էր կոլեկտիվի պարգեւատրման համար, գրպանել է՝ կոլեկտիվին չտալով ոչինչ:
Ասեմ նաեւ, որ մյուս դպրոցները նույնպես ստացել են այդ պարգեւատրման գումարը եւ բաժանել կոլեկտիվներին՝ համապատասխան դպրոցի տնօրենի ախորժակի: Դպրոցի տնօրեն կա՝ 5,0 հազար դրամ է տվել, մյուսը՝ 10 հազար դրամ, հաջորդը՝ 15 հազար, 20 հազար եւ վերջապես՝ 30 հազար դրամ, որն էլ պարգեւատրման չափն է: Ինչպես տեսնում եք՝ մեր դպրոցի տնօրենի եւ հովանավորների ախորժակը վատ չէ եւ տարբերվել է մյուսներից:
Իսկ մարզի դատախազությունը՝ դատախազները եւ քննիչները, իմ կողմից վերը նշված կոռուպցիայի փաստը որքան էլ պարզ է, չեն կարողանում բացահայտել, որովհետեւ տնօրենի թիկունքում են Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանը եւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Էմիլ Եղիազարյանին իմ դիմումի պատճառով դատել են, որի մեջ նշված փաստերը, ըստ մարզպետի, չեն հաստատվել, ինչու է ստում պարոն մարզպետը՝ սուտը կրկնելով մի քանի անգամ, ստում է, որպեսզի արդարացնի ինձ աշխատանքից ազատելը:

Դատից հետո, որից ոչինչ պարզ չի երեւում, դպրոցի տնօրենին գցում են համաներման տակ, իսկ ես կարծես գոյություն չունեմ, անշունչ եմ:

Վերը նշված չինովնիկները ոչ թե անբարեխիղճ են, այլ՝ անխիղճ:
Վերջերս տեղեկացա, որ մեր դպրոցի տնօրենին, չգիտես ինչի համար, չինովնիկները ոսկե մեդալի արժանացրին:

Մինչ ուզում էի դիմել Ձեզ, պարոն նախագահ, բաց նամակով, գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, որը պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, ինձ մոտ մարդ ուղարկեց, իմանալու՝ ինչի համար եմ բողոքում (նա լավ գիտեր՝ ինչի համար) եւ ինչ եմ ուզում:
Գյուղապետի հաշվարկով՝ ինձ վնաս է հասցված 750 հազար դրամ եւ այն կարող է ինքը փոխհատուցել, իսկ աշխատանքի վերականգնման հարցը չի կարող լուծել, իսկ եթե համաձայն չեմ՝ ինչ ուզում եմ՝ կարող եմ անել:
Ահա, պարոն նախագահ՝ Սերժ Սարգսյան, այն պատճառները, որ ինձ ստիպեցին Ձեզ դիմել բաց նամակով:

ՄԿՐՏԻՉ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թեմայի առնչությամբ պատրաստ ենք տպագրել այլ կարծիքներ նույնպես:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031