Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վերաբերյալ լսումները:
Լսումներին կառավարությունը ներկայացնող ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ 2010 թվականի երկրորդ կեսին ռուսական կողմը սկսել է Հայաստանին անհանգստացնել գազի գնի փոփոխության համար: Այդ պահից ռուսական կողմի հետ հայկական կողմը սկսել է բանակցություններ վարել, որպեսզի սահմանում Հայաստանին մատակարարվող 1000 խմ գազի գինը մնա 180 դոլարի սահմաններում: Բայց, ըստ նախարարի, բանակցություններն անարդյունք են եղել. ռուսական կողմն ասել էր, որ 2011 թվականի ապրիլից գազը պետք է թանկանար:
Այդուհանդերձ, ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ գործող գինն ընդունվում է որպես բազային գին և շարունակում են բանակցությունները գազի գնի վերաբերյալ, մինչև վերջնական համաձայնության գալը: Բանակցությունների ընթացքում Հայաստան մատակարարվող գազի գինը սպառողների համար սահմանվում էր՝ հիմք ընդունելով սահմանի վրա 180 դոլար գինը:
«Բանակցությունների արդյունքում եկանք եզրահանգման, ստեղծվեց համաձայնագիր, որով ֆիքսված են բոլոր հասկացությունները, թե ոնց պետք է ձևավորվի Հայաստան մատակարարվող գազի գինը: Համաձայն դրա՝ որպես բազային գին է սահմանվել մինչև 2011 թվականը 180 դոլարը: Ընդ որում` սահմանման մեջ նաև ներառված էր 30 տոկոս մաքսատուրքը: Բանակցությունների արդյունքում եկանք այն համաձայնության, որ Հայաստան ներմուծվող գազի գինը, որը մինչ այդ գործում էր 30 տոկոս սուբսիդավորելու համար, հիմա այդ 30 տոկոս մաքսատուրքը Հայաստանի համար չի գործում: Ստեղծվեց ևս մեկ համաձայնագիր, համաձայն որի՝ Հայաստան ներմուծվող նավթամթերքը, գազը և չմշակված ադամանդներն ազատվում են մաքսատուրքից: Այդ բանակցությունների արդյունքում 2011–ի ապրիլից մինչև այսօր բնականաբար գազի գինն անընդհատ սահմանի վրա ռուսական կողմը փոփոխում էր, բայց մեզ տալով այն երաշխիքը, որ իրացումը կազմակերպում ենք 180 դոլարով: Այս տարիների ընթացքում այդ գնային տարբերությունից առաջացավ 300 մլն դոլարի ճեղքվածք: Բնականաբար այդ ճեղքվածքը նոր բանակցային թեմա դարձավ: Բավականին երկար բանակցությունների արդյունքում որոշվեց, որ այդ թվի մոտավորապես կեսն իր վրա վերցնում է ռուսական կողմը, կեսը պետք է փակի հայկական կողմը: Ինչպե՞ս պետք է փակեր՝ բանակցությունների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է Հայռուսգազարդի մնացած 20 տոկոս բաժնետոմսերը ծախենք Գազպրոմ ընկերությանը»,- մանրամասներին անդրադարձավ Արմեն Մովսիսյանը:
Կարդացեք նաև
Նախարարը կարծում է, որ ներկայիս արդյունքը, բավականին լավն է մեր հասարակության ու տնտեսության համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուսական երաշխիքներ:Էս հո իսկը կկվի ու աղվեսի բանակցությունն է:Կարող է նաև հաջորդ բանակցություններում պարզվել,որ դուք բանակցելու լիազորություններ չունեք,դուք արդեն ներքին սպառողներ էք և պարտավոր էք անել այն,ինչ ձեզ թելադրում են:Չգիտեմ միայն ինչ եք ծախելու,կարող ա պարզվի,որ իրենցն էք ուզում ծախել:Դե ձեր բանակցությունների տրամաբանությունն է էդպես ենթադրել տալիս:Մի օր էլ կպարզվի,հետին թվով իհարկե,որ մենք օրավարձ ենք պարտք սահմանը պահող ռուս զինվորներին:Կարող ա,մեծ աշխարհ ա, փոքր ուղեղներ:
Պարոն Մովսիսյան:
Իսկ կարող է՞ մի որ բանակցություններ տարվեն և արդյունքում որոշում կայացվի, որ Հայաստանի Հանրապետության մնացաց վերջին 20 տոկոց բաժնետոմսերն էլ Ռուսաստանին վաճառենք: Կարծում եմ դա էլ բավականին շահավետ կլինի մեր հասարակության ու տնտեսության համար: Չնայած կասկածում եմ, որ 20 տոկոս դեռ մնացելա: