Դեկտեմբերի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվել 1978 թ. ծնված Արթուր Օ.-ն, որը ներկայացրել է իրեն պատկանող «Ատմագա» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը, որի վրա առկա է եղել կառուցվածքային փոփոխություններ` նմանեցվելով մարտական հրազենի:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն