Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ ԿԳՆ-ի՝ համաշխարհային բանկի դրական գնահատականին են արժանացել

Դեկտեմբեր 17,2013 12:49

Համաշխարհային բանկը, վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգի վերջին տարիներին իրականացված բարեփոխումների  վերաբերյալ և  հրապարակել ուսումնասիրություն կրթական որակավորումների  վերաբերյալ:

Ըստ Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջի՝ մասնավորապես, ՀԲ պաշտոնական կայքում ներկայացվել է երկու նյութ, որոնք վերաբերում են  բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և նախադպրոցական կրթության համակարգերի գնահատմանը:

Համաշխարհային բանկի անդրադարձում նշվում է, որ  կրթական բարեփոխումները ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրեր են, որոնց աջակցություն է ցուցաբերում նաև բանկը:

Նախակրթարանների ծրագրի վերաբերյալ  նշվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի մարզերում ստեղծվել են 275  նախակրթարաններ: Ծրագրում ընդգրկվել են հատկապես գյուղական այն բնակավայրերը, որտեղ դրանց կարիքն առաջնային է եղել և նախկինում տվյալ համայնքները նախադպրոցական  ուսումնական հաստատություններ չեն ունեցել:

Նորաստեղծ նախակրթարանների գործունեության շնորհիվ  ավելացել է  երեխաների՝ նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկվածության ցուցանիշը, միաժամանակ ապահովվել է շուրջ 600 նոր աշխատատեղ՝ դաստիարակների և մանկավարժների համար:

ՀԲ-ն ներկայացրել է նաև ծնողների կարծիքը՝ շեշտելով, որ ծրագրի վերաբերյալ հանրային գնահատականը դրական է:

Բարձրագույն կրթության ոլորտում կատարված բարեփոխումներից ՀԲ-ն շեշտում է, որ ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններն ընդլայնել են եվրոպական բարձրագույն կրթական հաստատությունների չափորոշիչների ներառումն ուսումնական գործընթացի մեջ, և մեծ թվով եվրոպական երկրներ Հայաստանի հետ իրականացնում են ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր: Այս համատեքստում ընդգծվում է ՀՔԲ աջակցությունն ուսանողների գնահատման, ուսուցման մեթոդների արդիականացման, ժամանակակից գրադարանների և հետազոտական կենտրոնների ստեղծման աշխատանքներին:

Նշվում է նաև, որ մի շարք օտարերկրյա ուսանողներ իրենց գոհունակությունն են հայտնել  Հայաստանի բարձրագույն կրթական համակարգից՝ ընդգծելով, որ իրենց երկրները շահագրգռված են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ բուհական կրթության ոլորտում:

ՀԲ-ն ներկայացրել է նաև միջազգային և տեղական փորձագետների, բարձրագույն կրթության կառավարիչների գնահատականներ, ուսանողների, դասախոսների կարծիքներ՝ բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031