Լրահոս
Օրվա լրահոսը

Վանիչկա Հովակիմյանի զորամասում լարվածությունն առաջացել էր հեռախոսի պատճառով. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2013 12:20

ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված երկու զինծառայողներին երեկ կալանավորեցին։

Ինչպես պարզվել էր Վանիչկայի նամակից, զորամասում լարվածությունն առաջացել էր հեռախոսի պատճառով։ Իսկ թե որ զինծառայողի հեռախոսն էին գողացել եւ գցել մահացած Վանիչկայի ուսապարկի մեջ, եւ, առհասարակ, ինչ կապ կարող էին ունենալ այս երկու զինծառայողները Վանիչկայի մահվան հետ, դժվար է ասել։ Այնուամենայնիվ այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց կալանավորված Պարույր Մկրտչյանի քրոջ՝ Անուշ Մկրտչյանի հետ։

Անուշի պատմելով՝ անհետացած հեռախոսը Պարույրինն է եղել, ու երբ նա իմացել է, որ Վանիչկայի մահվան պատճառն իր հեռախոսն է եղել, վախից փախել է. «Զինվորներից Շմավոնը եղբորս ասել է, թե քեզ դատելու են, փախի՛ր, ու նա էլ, երեւի տեսնելով Վանիչկային մահացած վիճակում, վախեցել ու փախել է»։

Անուշի խոսքով՝ դեպքից ժամեր առաջ Պարույրը սպանված Վանիչկայի հեռախոսով զանգահարել է իր հարազատ եղբորը եւ պատմել, թե իր հեռախոսը կորել է. «Դրանից հետո մյուս եղբայրս զանգահարեց Վանիչկայի ձեռքի հեռախոսահամարով, որ նա օգնի խոսել Պարույրի հետ, սակայն այդ հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Շատ չանցած՝ Պարույրն ուրիշի հեռախոսով զանգահարեց եղբորս եւ ասաց, թե այդ համարին այլեւս չզանգես, հեռախոսի տերն ինքնասպան է եղել։ Այսքան բան»։

Անուշը նաեւ ասաց, որ դեպքի օրը զինվորներին շտապ շարք են կանգնեցրել, եւ որպեսզի հրամանատարները ոչինչ չնկատեն, Պարույրը հեռախոսը թաքցրել էր իր անկողնու մեջ։

«Ասում են՝ Վանիչկան էլ այդ օրվա օրապահն է եղել, ու երբ տղաները շարքից հետ են, վերադարձել, Պարույրը տեսել է, որ հեռախոսը չկա, ու հարցրել է Վանիչկային, թե կարող է՝ տեսել ես հեռախոսս՝ ցույց տալով անկողինը, որտեղ պահված է եղել։ Պարզվում է՝ միայն Պարույրը չի եղել ասողը, մի խումբ զինվորներ եւս Վանիչկային ասել են, թե դու ես եղել օրապահը, այստեղ էլ ուրիշ մարդ չկար, պատասխանի՛ր՝ տեսե՞լ ես հեռախոսը, թե՞ ոչ։ Այլ բան չգիտենք, միայն այսքանը»,- նշեց կալանավորված զինվորի քույրը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031