Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզպետին խնդրեցին վերազինել իրեն պատկանող հեռուստաընկերությունը

Դեկտեմբեր 17,2013 12:25

Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մարզային «Տավուշ» հեռուստաընկերության լրագրողը մարզպետին հարց տվեց 2014 թվականին մարզային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման հնարավորության վերաբերյալ:

Նշենք, որ փաստացի այդ հեռուստաընկերության հիմնական սեփականատերը Արմեն Ղուլարյանն է:

Տավուշի մարզպետը հարցին պատասխանեց. «Ուրեմն կաշխատենք,որպեսզի սահմանամերձ գոտում հեռուստաընկերությունը սփռվի»:

Հավելենք, որ թեեւ «Տավուշը» համարվում է մարզային հեռուստաընկերություն, սակայն այն չի հեռարձակվում մարզի Բերդի տարածաշրջանում, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվանի եւ Բագրատաշենի ենթաշրջաններում, Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջանների որոշ գյուղերում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ijevanci says:

    Մարզպետ Ղուլարյանը Տավուշի ,,չաղ-չաղ թագավորն է,, ինչ-կա չկա միայն իրենն է,կուզի՝ կվերազինի,չի ուզի՝ չի վերազինի:Նրա համար միանգամայն կամայական ու անպատժելի իրավիճակ է:Դրա համար էլ էս խեղճ ու աշխատասեր ժողովրդի վիճակը այսքան վատ է:Դրա համար էլ արտագաղթը ամենաշատն է:

  2. Arshak says:

    Իմ կարծիքով Էնարային գովերգող ակադեմիկոս խորհրդականն իր տարօրինակ մտքերով,որն ավելի շատ հոգեկան շեղումներ է հիշեցնում,քան իմաստավորված մտքեր, ինչ խորհուրդ որ տա ՝ մյուս ակադեմիկոսն այնպես էլ կշարժվի:Ողբալի է տավուշի բնակիչների վիճակը:

  3. Narek says:

    Ես խմդրում եմ գեթ 1 անգամ այս դժգոհողները համեմատեն մեր մարզպետին, իր ընտանիքի անդամներին այլ մարզերի նմանատիպ պաշտոնյաների ու նրանց բարեկամների հետ և ևս մի անգամ մտածեն անառողջ քննադատությունից առաջ:

  4. Arshak says:

    Հարգելի Նարեկ,ոչ մեկը չի պատրաստվում ընտանեական հարցեր քննարկել:Թե ինչ ընտանիք ունի ակադեմիկոս մարզպետը կամ մյուս մարզերի նմանատիպ պաշտոնյաները,դա նրանց խնդիրն է,դրա համար պատասխանատվություն են կրում իրենք և իրենց ընտանիքի անդամները:Կոնկրետ պարագայում հարցը վերաբերում է տավուշի,, չարքաշ,, ժողովրդի ողբալի վիճակին,որը հետևանք է մարզպետի ղեկավարման:Իսկ քննադատությունը միանգամայն իրական է,առողջ ու տեղին;Եթե նա բացի իր գրպանը լցնելուց,որի մի մասն էլ բաժին է հասնում ձեր գոված ընտանիքին,մտածի մի քիչ էլ ճիշտ գործելու մասին, հավանաբար քիչ թվով մարդիկ կփախչեն այս հրաշալի բնությունից ու վայրերից,իսկ նրա ,,շան պոչը շոյող,, ու ,,ոչխարներից կարծիք հարցնող,, խորհրդականը իր իսկ հարացրույցներով ավելի լիարժեք է դարձնում մարզպետի ու նրա շրջապատի ղեկավարման մասին պատկերացումները:

  5. Arsen says:

    Հարգարժան Նարեկ մարզպետին քննադատում են թալանի, չկատարած և թերի կատարած աշխատանքների համար, մի գուցե տավուշեցիներով հավաքվենք ու նախագահին շնորհակալական նամակ գրենք, որ մարզպետն իր ընտանիքին լավ է վերաբերվում: Ձեր կարծիքով ում համար է նա տարիներ շարունակ թալանել ու շարունակում է թալանել, եթե ոչ ընտանիքի, մնում էր, որ նրա ընտանիքի անդամներն էլ ժողովրդի համար խնդիրներ ստեղծեն:

  6. hovhannes says:

    Փաստորեն ,,Տավուշ,,մարզային հեռուստաընկերությունը նույնպես պատկանում է մարզպետին:Իջևանի տարածքում մնացել է առանց սեփականաշնորհման միայն
    Աղստև գետը:Մարզպետարանում անհրաժեշտ է բացել նոր բաժին,-Ա.Ղուլարյանին
    պատկանող ունեցվածքի կառավարման համար:

  7. Garegin says:

    Ըստ ժողովրդավարության հիմնական սկզբունքների վերևներում հավաքվում է ոչ միայն սերուցքը, այլև փրփուրը: Բնականոն զարգացման ժամանակ իշխում է սերուցքը, իսկ աղետաբեր ցնցումների ժամանակ՝ փրփուրը:
    Տավուշի մարզում հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ փրփուր մարզպետի իշխելու պատճառով հասարակությունն անվերջանալի աղետաբեր ցնցումների մեջ է հայտնվել: Մնացյալ խնդիրենրը ածանցյալ են, իսկ փրփուրը հեռուստաընկերությունը ձեռք է բերել, հույս ունենալով, որ երկրորդ համասեփականատեր, նախկինում ԱԺ պադգամավոր Մ.Վարդանյանը ներդրումներ կանի, իսկ ինքը 50 տոկոս բաժնեմաս կունենա: Ինքն այդպես է վարվում բոլոր այն անձանց հետ, ովքեր ցանկություն են հայտնում մարզի տարածքում ներդրումներ անել, արդյունքում…:

  8. marat says:

    Ափսոս,մարզպետին պատկանող հ/կ-ը հաճախակի չի սփռում նրա խորհրդական Լյուբիկ
    Չիբուխչյանի դարակազմիկ մտքերը:Այսօր նրա մտքի փայլատակումներին ծանոթացանք
    ,,asekose.am,,-ի թղթակցին տված հարցազրույցից:Թեման ադրբեջանական երգչուհի Էլ –
    նարե Աբդուլաևային ձոնված գիրքն է,գրված Լ.Չիբուխչյանի կողմից:Վայելենք՝
    -Եվ մեր կացնահարված Գուրգեն Մարգարյանի ,,դիմաց,, ես էլ ասացի՝ շնորհակալություն,
    որ տաղանդավոր երգչուհի ունեք:173 էջանոց ձոն եմ նվիրել,որն արդեն հասել է Ադրբեջան:
    -Գրել եմ՝եթե ուզում եք Ղարաբաղը գրավել,եկեք՝թառ-քյամանչով հասեք:-Զարմանալիորեն,
    բոլոր արձագանքները դրական են եղել:-Ադրբեջանցի հասկացություն չկա… -Մեր ու իրենց
    քոչարին նույնն է:Ինչքան պար ունենք,նույնն են:-72 միլիոն են,իսկ մենք՝մեկ ու կես ենք
    մնացել:
    Եվ այս մտքերը ֆինանսավորվում են պետական բյուջեից:

  9. nver says:

    էս մարզում դավաճանւտյունը ֆինանսավորվում է ոչ թե ադրբեջանի կգբ-ի այլ ՀՀ Տավուշի մարզի աղքատիկ ֆինանսների հաշվին բացի այդ փող է ստանում նրա քարտուղարուհին ու տպվում են մարզպետի խորհրդատուի բազմաթիվ գրքեր որոնք շիզոֆրենիայի դասական օրինակներ են

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031