Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նրանք ոչինչ չեն սովորել եւ ոչինչ էլ չեն մոռացել. Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 17,2013 12:00

Նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ` մեղադրելով հայերին ավելի քան 200 տարի Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն իրականացնելու մեջ եւ կոչ անելով իր հայրենակիցներին հեռու մնալ հայերի հետ հարեւանությունից: 

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.
«Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը բնորոշում է այդ պետության իրական դեմքը, ցանկություններն ու նպատակները: Մինչ համանախագահ երկրների ղեկավարներն այցելում են տարածաշրջան, ադրբեջանցիները, հավատարիմ մնալով ստի եւ կեղծիքի քաղաքականությանը, ատելություն եւ թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ, որի հետեւանքն է նաեւ նրանց դիպուկահարի կողմից օրերս հայ զինվորին սպանելը: Պատմությունը ցույց է տվել, որ նման քաղաքականությունը բացասական հետեւանքներ է ունենում հենց Ադրբեջանի համար: Մի բան ակնհայտ է` նրանք ոչինչ չեն սովորել եւ ոչինչ էլ չեն մոռացել»:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031