Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ երբ կառավարությունը Դիլիջանի միջազգային դպրոցին արտոնություններ էր տրամադրում, ինքն ասում էր, թե հոկտեմբերին պետք է գնա Հոլանդիա, որ այնտեղ պայմանավորվի Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի հայացման մասին, պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, թե՞ ոչ:
Նախարարը պատասխանեց, որ Հոլանդիա իր այցը հետաձգվել է, այն կկայանա 2014-ի փետրվարին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ