Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ամիս՝ 5 հազար դրամ բժշկական ապահովագրության համար. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2013 11:29

Կառավարությունը պատրաստվում է կյանքի կոչել հերթական «բարեփոխումը»։ Խոսքը պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի մասին է, որը ծրագրվում է գործարկել արդեն 2015թ.-ից; Երեկ կառավարությունը առողջապահական գործակալությանը հանձնարարել է համապատասխան հայեցակարգ մշակել։

Նշենք, որ 2012թ.-ից սկսած՝ պետական աշխատողների սոցիալական փաթեթներով պետությունն ինքն էր վճարում առողջապահական ապահովագրության համար։

Իհարկե, սոցփաթեթների առողջապահական բաղադրիչից շատերն էին դժգոհում՝ այն համարելով անարդյունավետ։ Սակայն հիմա, պարզվում է, պետաշխատողները նաեւ դրանից են զրկվելու, քանի որ պետությունը պատրաստվում է այդ պարտավորությունը եւս իր ուսերից դնել շարքային քաղաքացու վրա։

ՊԱԳ պետ Սարո Ծատուրյանը «Ազատությանն» ասել է, թե նախնական հաշվարկներով հիվանդանոցային ծառայությունների շրջանակում համակարգի ներդրման դեպքում քաղաքացին ստիպված կլինի ամսական վճարել մոտ 3 հազար դրամ, իսկ եթե դա տարածվի նաեւ արտահիվանդանոցային ծառայությունների վրա, ապա այդ թիվը կարող է հասնել մինչեւ 6 հազարի։

Արդյոք այսօր 155 հազար դրամ միջին աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ՝ կենսաթոշակի համար ամեն ամիս վճարվող 7,7 հազարից բացի, դեռ մի 5 հազար դրամ էլ մուծել բժշկական ապահովագրության համար։ Պատասխանը առավել քան ակնհայտ է։ Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ կառավարությունը հաշվի չի առնում այս իրողությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031