Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի պաշտոնատար անձանց աղմկահարույց գործով նախաքննությունն ավարտվել է . «Փաստինֆո»

Դեկտեմբեր 17,2013 11:15

Ավարտվել է  Սյունիքի  աղմկահարույց գործով նախաքննությունը,  և կողմերին  մեկ ամիս ժամանակ է  տրամադրվել  գործի նյութերին ծանոթանալու համար: Խոսքը ոստիկանության ու դատախազության պաշտոնատար մի շարք անձանց դեմ հարուցված քրեական գործի մասին է:

Ըստ «Փաստինֆո»– ի,  2012թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանին, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանին և Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես ծանր հանցագործության գործով  ապացույցներ կեղծելը: Ըստ մեղադրանքի,  նրանք ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի Քաջարան քաղաքի բնակիչ Հակոբ Թոսունյանի օժանդակությամբ, առանձնապես ծանր հանցագործության` Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քրեական գործով կեղծել են ապացույց:

Այս գործը ի հայտ էր եկել   Գրիգոր Պապյանի  սպանության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և  վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու  դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 340-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում:  Խոսքը սպանության,  զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, մի խումբ անձանց կամ  կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության և  սուտ ցուցմունք տալուն հարկադրելու մասին է:

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր,  2013թ. դեկտեմբերի 5-ին Գագիկ Դանիելյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ փոփոխված մեղադրանքի,  «նա՝  հանդիսանալով պետական պաշտոնատար անձ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանի վարույթում, նույն մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանի դատավարական ղեկավարմամբ քննված քրեական գործերի նախաքննության ընթացքում, վերջիններիս հետ, խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը, պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որով  էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին»: Նույն օրը Գագիկ Դանիելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը  փոփոխվել է, նրա նկատմամբ որպես  խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղսագրվող  միջին ծանրության հանցագործությունների պարագայում, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի,  մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը՝  հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս ժամկետով:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031