Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բաբակեխյան. «Վկաներին վերացնում են, չգիտե՞ս». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 17,2013 11:06

«Ֆինանսական բուրգի» գործով վկա Գալստյանը դիմում է գրել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ հրապարակելով իր եւ Կարեն Բաբակեխյանի հետ առերես հարցաքննությունից մի հատված, որը չի արձանագրվել կամ արձանագրվել է մասամբ։ Ըստ Արտակ Գալստյանի՝ ոստիկանապետին ուղղված գրության, չեն արձանագրվել հետեւյալ հատվածները.

Կ. Բաբակեխյան – Արտակ, եթե մենք իրոք կատարել ենք շորթում կամ ծեծ ու ջարդ, ապա ինչու դա արեցինք վկաների ներկայությամբ, այլ ոչ թե թաքուն, դու չգիտե՞ս, որ նման գործերում ՎԿԱՆԵՐԻՆ ՎԵՐԱՑՆՈԻՄ ԵՆ։

Ա. Գալստյան – Դուք համոզվածք էիք, որ ձեր դեմ խաղ չկա, եւ ոչ ոք չի կարող ձայն բարձրացնի ձեր դեմ եւ դրա համար էլ դա արեցիք իմ ներկայությամբ, քանի որ հիմնական թիրախը ես էի եւ ես պետք է դրա համար հրաժարվեի իմ տարածքից եւ գումարներից, որից գոնե տարածքը ձեր անունով է, որը ներկայացնում էիք, թե վերցրել եք պարտքի դիմաց, իսկ հիմա հայտարարում եք, որ գնել եք։ Կարեն, ըստ քեզ, ինչու եմ տալիս քո անունը, որ տեսել եմ եւ խոսել եմ քո հետ այդ դեպքերի ժամանակ, այլ ոչ ուրիշի, ես հո կամիկաձե չեմ, որ առանց հիմքի շառ անեմ։

Կ. Բաբակեխյան – Ես մտածում եմ, որ դու դա անում ես, որպեսզի մենք վախենանք եւ հետ տանք քո տարածքը, բայց մենք չենք վախենում եւ հետ չենք տա։

Քննիչ – Կարեն, ճանաչելով Արտակին՝ նա սթափ տղա է եւ նման հիմարության վրա չէր կարող ստավկա դնել։

Առերես հարցաքննությունից հետո, ըստ Արտակ Գալստյանի, շարունակվել է հետեւյալ զրույցը.

Կ. Բաբակեխյան – Ես եւ Նազարյանը երկար ենք մտածել, թե ինչու ես դու այդպես անում, շուրջ երեք ամիս է ուսումնասիրում եմ քո անցյալը եւ ասում եմ քեզ՝ դու դատվելու ես։ Ես հստակ գիտեմ քո գործունեությունը եւ՛ Վանոյի ժամանակ, (ըստ որոշ տեղեկությունների, Արտակ Գալստյանը եղել է նախկին ոստիկան-հեղ.) եւ՛ նրանից հետո, գիտեմ քո հանցագործությունների մասին՝ պարսիկներին մանկապարտեզը վաճառելուց եւ այլ բաներ եւ կրկնում եմ՝ դու դատվելու ես։

Քննիչ – Դա այս քրեական գործի հետ կապ չունի, շարունակեք ձեր վեճը դուրսը։

 

Վկա Գալստյանը նշված դիմումի մեջ ՀՀ ոստիկանապետից խնդրել է. «Մինչեւ օբյեկտիվ քննության ավարտը հանեք դրան (նկատի ունի Կ. Բաբակեխյանին-հեղ.) ոստիկանի համազգեստից, որ գլուխը թեքելիս գնդապետի ուսադիրները չճանկռեն դեմքը։ Զրկեք նրան մինչեւ քննության ավարտը Ձեր ստվերի հովանավորությունից»։

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031