«Ձուկ, խեցգետնավորներ, կակղամորթներ եւ այլն»՝ 100% (շուրջ 4 մլն դոլար), ինչպեսեւ դրանցից պատրաստված արտադրանքի ավելի քան 80% (8 մլն դոլար) ներմուծումները իրականացվել են ոչ ԱՊՀ երկրներից։
«Կաթ, կաթնամթերք, ձու, բնական մեղր եւ այլն»՝ այլ երկրներից ներմուծվել են շուրջ 3 անգամ ավելի (27 մլն դոլար արժողության), քան ԱՊՀ երկրներից։ Կենդանական ծագման մթերքների եւս 95%-ը (1,8 մլն դոլար արժողությամբ) ներմուծվել է ոչ ԱՊՀ երկրներից։
Բանջարեղենի եւ այլ կերային արմատապտուղների ներմուծումների 80%-ը (12 մլն դոլար) կերային հատապտուղների, ընկույզների, ցիտրուսների եւ այլ բոստանային մշակաբույսերի ներմուծումներն ամբողջությամբ (ավելի քան 39 մլն դոլար), ինչպես նաեւ դրանց վերամշակումից ստացված արտադրանքի 86%-ը (15,3 մլն դոլար) ներմուծվել է ոչ ԱՊՀ երկրներից։
Սուրճի, թեյի, այլ համեմունքների ներմուծումների 96%-ը (28,7 մլն դոլար), ինչպես նաեւ շաքարից հրուշակեղենի ապրանքատեսակում ներմուծումների 90%-ը (56,5 մլն դոլար) դարձյալ ոչ ԱՊՀ երկրներից է։
Կարդացեք նաև
Այսինքն՝ սրանք այն ապրանքախմբերն են, որոնց ներմուծման ծավալներում ԱՊՀ երկրները կամ ամբողջապես մասնակցություն չունեն, կամ, առավելագույնը, ապահովում են մինչեւ 20% մասնակցություն։
Սա նշանակում է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո նշյալ բոլոր ապրանքներն անխտիր թանկանալու են այնչափ, որչափ Մաքսային միության անդամ երկրներում միասնական մաքսատուրքերն են՝ այլ երկրներից ներմուծվող ապրանքների դեպքում։
Եթե նկատենք, որ Հայաստանում, համաձայն Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջների, ներմուծվող ապրանքների մաքսատուրքը չի կարող գերազանցել մաքսային արժեքի 10%-ը, իսկ Մաքսային միությունում այն հասնում է մինչեւ 25%-ի, ապա վերոնշյալ բոլոր ապրանք֊ախմբերում էլ տեղի կունենա մեխանիկական թանկացում՝ մինչեւ 15%-ի չափով։
Խոսքը վերաբերում է առաջին հերթին ներմուծվող միս եւ մսամթերքին, ձկնեղենին, միրգ-բանջարեղենին, հրուշակեղենին, ձավարեղենին, ընդեղենին, սուրճին, թեյին եւ այն բոլոր սննդատեսակներին, որոնք չեն ներմուծվում ԱՊՀ անդամ երկրներից։ Իսկ այն, ինչ ներմուծում ենք նշյալ երկրներից, էլի կներմուծենք՝ հաց եւ ալկոհոլ։
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում