Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թանգարանի տնօրենը՝ ծեծի ենթարկված աշխատակցի մասին. NEWS.am

Դեկտեմբեր 17,2013 10:24

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը հերքում է, որ ծեծի է ենթարկել իր աշխատակցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Արիստակեսյանը:

Նա նշեց, որ այդ ամենը զրպարտություն է, եւ ինքը դա հայտնել է նաեւ ոստիկանությունում: «Աշխատանքային ժողովի ժամանակ վեճ է եղել, դուրս է եկել, ինքն էլ վատացել է, ես հետո շարունակել եմ ժողովը, եւ մեկը սկզբում, մյուսը՝ հետո, ողջ-առողջ գնացել են տուն,  «Շտապօգնություն» կանչել եւ ստիպել իրենց տանել հիվանդանոց, որեւէ մեկին ես մատով չեմ կպել: Ամբողջ խնդիրն այն է, որ կա էկոնոմիկայի նախարարի հրաման, որով թանգարանի հսկիչները պետք է ունենան միջին մասնագիտական կրթություն: Այս տարիների ընթացքում թանգարանում հավաքված հսկիչները որեւէ ձեւով չեն համապատասխանում չափանիշներին: Ես նպատակ չեմ ունեցել իրենց աշխատանքից ազատելու, բացատրել եմ, որ դուք աշխատանքից չեք ազատվում,ուղղակի ձեր հաստիքը սահուն կերպով պետք է փոխել հավաքարարի հաստիքի, բայց քանի որ հավաքարարը գործ է անում, իսկ հսկիչը ամբողջ օրը կանգնած կամ նստած է, իրենք դրանից բորբոքված, որ ոնց թե այսքան տարի աշխատել ենք, հիմա մենք դիպլոմ չունենք, մեզ փոխում ենք, էսքանն է եղել, բայց ես որեւէ մեկին չեմ կպել»,- ասաց  տնօրենը:

Նա շեշտեց, որ ընդամենը քննարկում է եղել հաստիքների փոփոխության մեխանիզմի շուրջ, թեեւ այդ աշխատակիցների պայմանագրի ժամկետը ավարտվել է, բայց նա մտադիր չէ նրանց ազատել աշխատանքից: «Գյուղում աշխատելը շատ բարդ է, իրենց կոլեկտիվը մշտապես մամուլի էջերից չի իջել, հիմա երբ որ մաքրում ես, փորձում ես կարգավորել, գիտեի, որ դժվար բանի մեջ եմ մտել, կարող էի անտարբեր գտնվել եւ չմաքրել դա, բայց ի վերջո պետք է թանգարանը կայանա, զբոսաշրջիկները առաջինը տեսնում են հսկիչներին, ովքեր պետք է ներկայանալի տեսք ունենան, շատ ամբարտավան պահվածք ունեն, ինձ այնքան են վիրավորել, ինչպես ժողովուրդն է ասում՝ սելվորը ճռռալու փոխարեն սելն է ճռում, ինձ են վիրավորել,կարող եմ չէ՞ ի վերջո պատիվ պահանջել՝ դիմել դատարան»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031