Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

REX. Ադրբեջանը կարող է կորցնել Թուրքիայի աջակցությունը. Ստանիսլավ Տարասով

Դեկտեմբեր 16,2013 22:55

Այժմ, երբ Հայաստանի հետևում Մաքսային միությունն է, Թուրքիան նոր քաղաքականություն է սկսում, որտեղ իր քայլերը ոչ թե Բաքվի, այլ Վաշինգտոնի հետ է համաձայնեցնում: «Ռեքս» լրատվական գործակալությունում գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցին:

«Պատահական չէր, որ Դավութօղլուն Հայաստան գալուց առաջ կապվել էր ԱՄՆ պետ քարտուղար Ջոն Քերիի հետ, ինչին հաջորդեց թուրք պաշտոնյայի սենսացիոն հայտարարությունը՝ «1915թ. հայերի տեղահանումն անմարդկային էր», – գրում է Տարասովը, – «Թուրքիան ընդունում է 1915թ. ողբերգական իրադարձությունները, ճիշտ է, այն անվանելով՝ «տեղահանում», ոչ թե ցեղասպանություն»:

Սակայն, ըստ քաղաքագետի, այստեղ մի կարևոր մանրուք և սխեմա է բացահայտվում է: Անկարան հայերին հստակորեն բաժանում է այսպես կոչված «ռուսների» և սփյուռքի. «Հայկական սփյուռքի հետ նախկին բանակցություններն ընդունվում էին որպես սպառնալիք կամ որպես հետախուզություն», – ասել է Դավութօղլուն, – «Դիվանագետները մտածում էին, թե ինչ կլինի, եթե այդ բանակցություններն արձանագրվեին: Սակայն այժմ դա իրենց պարտքն է դարձել: Ինչ-որ պահից սկսած արտերկիր մեկնելիս ես հանդիպում էի հայ համայնքի հետ, եթե այնտեղ այն գոյություն ուներ: Մենք չենք հրապարակում այդ հանդիպումները, քանի որ ծայրահեղական տրամադրված հայերը կարող են խնդիրներ առաջացնել: Մենք հասկանում ենք, որ առանց սփյուռքի հետ հարաբերություններ հաստատելու, որը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, հնարավոր չէ դուրս գալ ծուղակից»:

«Բանն այն է», – շարունակում է Տարասովը, – «որ ցյուրիխյան արձանագրություններում Հայոց ցեղասպանությունը հանված էր «մեծ քաղաքականությունից» և փոխարինվել էր՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելով: Եթե Անկարան վավերացնի այդ փաստաթղթերը, վերականգնի Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունները և բացի սահմանները, այդպիսով սփյուռքին կկտրի Երևանից և նրա հետ առանձին բանակցություններ կսկսի: Ինչ փոխհատուցում կպահանջի սփյուռքը Անկարայից, կարող ենք միայն գուշակել»:

Մյուս կողմից Տարասովը կարծում է, որ Թուրքիան դուրս կգա ղարաբաղյան խաղից ու նորովի կձևավորի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները.

«Ի դեպ, թուրքական «Զաման» թերթը, Անկարայի ներքաղաքական նորարարությունները բացատրում է նրանով, որ նա հայտնվել է «իրեն չցանկացող Եվրոպայի, ուժեղ Ռուսաստանի, դիրքերն ամրապնդող Իրանի միջև» և ստիպված է «ապահով ռազմավարություն ընտրել, հասկանալ ամենաէական առաջնահերթությունները, որպեսզի ձերբազատվի քաղաքական և դիվանագիտական ռեսուրսների ավելորդ ծախսերից»»:

Այնպես որ, եզրափակում է Տարասովը, Ադրբեջանը Հարավային Կովկասում կարող է մնալ առանց Թուրքիայի աջակցության. «Այդուհանդերձ կշարունակի Բաքվի հասցեին ավանդական գովասանքի խոսքեր ասելը: Բայց խոսքն այլ բան է, գործն այլ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Տարասովի մէկնաբանութիւնները -մանաւանդ վերիջին պարբերութիւն-ը անհարիր է Թուրքիոյ իրական շահերից:Թուրքիան դեռեւս Բաքւի քարիւղի ու նաեւ վերջինի ՀՈՍՔԻ (տրանզիտ Դիւթի) զոր 1.6 billion dollars էր-դեռ մի քանի առաջ երբէք չի ուզի զրկւել:Աւելին,մի բան որ Տարասով չը գիտի որ Թուրքիանղղղվերջը յաջորդիվ…կը ներեք
    Կայծակ Փալանճեան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031