Առաջիկա օրերին Գորիսի՝ 1992-94 թթ․ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը բաց նամակ կուղարկի Սերժ Սարգսյանին՝ որպես Սյունիքի նախկին մարզպետի գլխավոր հովանավորի:
Առայժմ պարոն Հարությունյանը չի ցանկանում մանրամասնել նամակի բովանդակությունը:
Անդրադառնալով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում իր հրապարակումների հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ պարոն Հարությունյանը հստակեցրեց. «Գորիսի բնակիչներից մեկը՝ Ռոբերտ Հակոբյանը, որը նախկինում եղել է ոստիկան, դիմել է Սյունիքի դատախազին, Սուրիկ Խաչատրյանի հանցագործությունների մասին իմ հրապարակումները կցելով իր դիմումին, եւ պահանջել, որ քրեական գործ հարուցվի նրա եւ նրա բանդայի կատարած հանցագործություններով: Զարմանալի է, որ հիմնական հրապարակումներն արվել են իմ կողմից, բայց քննչական ծառայության կամ դատախազության կողմից դեռ չեմ տեղեկացվել հարուցված քրեական գործի մասին: Ես պատրաստ եմ համապատասխան ցուցմունքներ տալու իմ կողմից հրապարակված փաստերի վերաբերյալ»:
Պարոն Հարությունյանը դեռ չգիտի, թե կոնկրետ իր որ հրապարակման հիման վրա է Սյունիքում քրեական գործը հարուցվել. «Չեմ կարող ասել նույնիսկ քրեական գործի վերնագիրը, պարզապես ինձ հայտնի է դարձել, որ քրեական գործ է հարուցվել, եւ ուսումնասիրություններ ու ստուգումներ են կատարվում Գորիսի քաղաքապետարանում, այլ տեղեկատվություն չունեմ»:
Կարդացեք նաև
Գորիսի նախկին քաղաքապետի համոզմամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետաքրքրվածությունը հունիսի մեկի դեպքերով եւ մանրամասները ճշտելու համար գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպելու պատճառը Հայաստանում «այլ մթնոլորտ» նկատելու հանգամանքով է պայմանավորված. «Հայաստանում բեսպրեդելի մթնոլորտ է, իրավահավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման, պատժի անխուսափելիության մասին միայն մերկապարանոց հայտարարություններ են …հավանաբար պարոն Հեֆֆերնը նկատել է՝ ինչպես են նախկին դահիճներին դարձնում զոհեր, իսկ զոհերին՝ դահիճ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Բանդիտի ընկերն էլ, պետք է անդիտ լինի։
Հայաստանում բոլորը պիտի գնան ու համբուրեն ԱՄՆ-ի դեսպանատան քարերն անգամ. եթե այն Հայաստանում չլիներ,Հայաստանը վաղուց նորից բոլշևիկա-մաքսային-ռուսա-գուլագային ճամբարի վերածած կլինեին: Ականջդ կանչի՝Լեռ Կամսար:
Ամեն եկեղեցում 1000 մոմ վառեք,որ ԱՄՆ/ՆԱՏՕ-ի զինվորի ոտքը օր առաջ կպնի հայի հողին:
Շնորհակալություն Սամվել Հարությունյանին՝ էդ հանցագործի դիմակը պատռելու համար: Պի՛նդ կաց. արդարությունը,ի վերջո, հաղթում է-միշտ.որովհետև տիեզերքում կեղծիքը չէ շարժիչ ուժը:
Իսկ դուք վառու՞մ եք