Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաքսային միությունը մեր իշխանություններին ամենահարմար տիրույթն է

Դեկտեմբեր 16,2013 22:43

Այսօր «Բաց հասարակության հիմնադրամի» կազմակերպած «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» հանրային քննարկմանը «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր խոսքում ասաց, որ չի ճանաչում որեւէ մեկին, ով որեւէ տարակույս կունենար, թե մեր իշխանությունները ճնշման եւ շանտաժի տակ չեն կայացրել Մաքսային միությանը միանալու որոշումը:

Նրա ասածի հետ չհամաձայնվեց «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանը, ասելով, որ եթե Ուկրաինայի դեպքում ճնշում տեսնում է, ապա Հայաստանի իշխանությունների պարագայում, իրավիճակն այլ է. ըստ տիկին Մինասյանի՝ մեր իշխանությունները «բաց աչքով եւ երկար պատրաստված որոշում են ընդունել, քանի որ Մաքսային միությունն այն դաշտն է, այն տիրույթն է, որտեղ իրենք իրենց ավելի հարմարավետ են զգում, սա իրենց տեղն է, քանի որ այստեղ կա մոնոպոլիզացիա, կոռուպցիա, մարդու իրավունքների խախտում: Անգամ միջազգային զեկույցներում է նշվում, թե Հայաստանը որքան ներդաշնակ եւ խորն է կառուցել այդ՝ Մաքսային միությունը, բայց ոչ Եվրոպային հարիր միջավայրը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այո,կեցցե սատրապական Հայաստանը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031