«Այս նիստին ականատես եղողը կտեսներ, որ Ոստիկանությունը փորձում է այս նիստը վերածել կատակերգության, աբսուրդի»,- այսօր Վարչական դատարանում Ոստիկանության իր դեմ ներկայացրած հայցի նախնական նիստից հետո ասաց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:
Նրա խոսքով, իր համար դատական նիստից այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու են սեպտեմբերի 4-ին Արաբկիրի ոստիկանական բաժանմունքի մոտից իրեն բռնի կերպով բերման ենթարկել. «Ոստիկանության ներկայացուցիչները այս հարցերին որեւէ ձեւով չեն կարողանում պատասխանել: Ժողովրդական խոսք կա ՝ աշուղի երգը, որ պրծնում է, սկսում են նեյնիմ-մեյնիմ գոռալ: Նման նեյնիմ-մեյնիմը կարող ենք տեսնել ոստիկանության աշխատակիցների կողմից: Սա աբսուրդի թատրոն կարելի է որակել եւ այդ աբսուրդի թատրոնի միջոցով ճնշումներ են իրականացնում»:
Պարոն Կիվիրյանը վստահեցրեց՝ ոստիկանությունը գործել է ապօրինի, ոչ իրավաչափ. «Բազմաթիվ ապօրինություններ են իրականացվել իմ նկատմամբ… եթե ցանկացած դատարան չնչին տոկոսով փորձի գործել օրինաչափ, ակնհայտ է, որ այս պարագայում ոչ միայն կմերժվի Ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի, այլ կդրվեն համապատասխան ոստիկանների պատասխանատվության հարցը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում: