Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինի Հայաստանում դրսևորած կեցվածքը` ըստ հոգեբանի

Դեկտեմբեր 16,2013 19:33

Aravot.am-ը հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանին խնդրեց գնահատել Վլադիմիր Պուտինի` Հայաստանում դրսևորած կեցվածքը, որը շատերը բնութագրեցին որպես կայսրատիրական նկրտումներով լեցուն: Հոգեբանը ի պատասխան մեր հարցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնութագրեց` օրինակ բերելով կենցաղից:

«Գիտեք, միգուցե համեմատության եզրերը կարող են արհեստական թվալ, բայց էս կարգի հարաբերությունների մեջ ես` որպես հոգեբան, միշտ համեմատություն եմ անցկացնում անհատի մակարդակում, մարդկանց խմբի կամ ընտանիքի. եթե ես իմ ընտանիքում ներընտանեկան, առաջին հերթին ամուսնական փոխհարաբերություններս, երեխաներիս դաստիարակության խնդիրը, իմ ընտանիքի կենցաղավարությունը վստահեմ հարևանիս, նա կարգավորի դրանք, այդ դեպքում ո՞վ կլինեմ ես…

Անկախ նրանից` ինչպիսի՞ն է իմ կենցաղավարության մակարդակը, դա կարևոր չէ, վարում եմ համերաշխության մեջ, ես ինքս կարգավորում եմ իմ ընտանիքի խնդիրները, ամեն ինչ նորմալ է, գուցե ես ապրեմ թույլ կենսապայմանների մեջ, ապրում եմ աղքատ, բայց ապրում եմ գեղեցիկ, ապրում եմ համերաշխ ընտանիքով, նորից եմ ասում` ո՞վ կլինեմ ես իմ ընտանիքում, եթե իմ հարաբերությունների կարգավորման խնդիրը, կենցաղավարությունից, երեխաներիս դաստիարակությունից, իմ ընտանիքի արտաքին կապերից կարգավորի հարևանս: Եվ ես անընդհատ էդ հարևանին վկայակոչեմ ու անընդհատ հարևանիս առջև խոնարհվեմ, թե `եղբայր, գիտես, եկ իմ տնտեսավարությունը դու որոշի: Դու որոշի, թե իմ երեխան ինչպես պետք է կրթվի, իմ ընտանիքում ես ինչ լեզվով պիտի խոսեմ , իսկ քո լեզուն ինչքան պետք է ընդունեմ կամ չընդունեմ, քո հարաբերությունների ձևը ես մոդելավորեմ, կրկնօրինակեմ: Էհ , ո՞վ կլինեմ ես ընտանիքում , բնական է` ոչնչություն…

Հիմա էս ամբողջ մոդելը տեղափոխենք ազգամիջյան հարաբերություններ, հայ ազգը հարաբերվում է ռուս ազգի հետ, որտե՞ղ է հայ քո շահը, շահդ գիտե՞ս, եղբայր: Դու քո շահին տեր կանգնի, մի քանի հազար տարի է` աշխարհը էսպես է զարգանում: Դու քո շահին տեր կանգնի ու քեզ կհարգեն, ես չեմ գտնում, որ էստեղ մեծ հեծանիվ է պետք հորինել, վաղուց անգլիական դիպլոմացիան էդ մասին հայտնել է, որ Անգլիան չունի մշտական բարեկամներ, Անգլիան ունի մշտական շահեր:

Մենք ունե՞նք մեր շահը, մենք ուրվագծե՞լ ենք մեր շահը, որտե՞ղ է սկսվում , որտե՞ղ է ավարտվում և էս պահին ինձ ո՞ւմ հետ է շահեկան հարևանություն անել, ինձ  ո՞ւմ հետ է շահեկան համագործակցել, որպեսզի ես իմ խնդիրը լուծեմ, ոչ թե քո, այլ իմ խնդիրը: Ներիր, ես քո խնդիր մասին չեմ մտածում, որովհետև մտածում եմ, որ դու էլ քո տանը քո խնդիր մասին ես մտածում, մտածի ախպերս, ինչքան ուզում ես, իսկ մեր համագործակցության եզրը ո՞րն է , ինչո՞ւ ես պետք է խոնարհվեմ», -ասում է հոգաբանը:

Նա նաև ասաց, որ ցավում է Սերժ Սարգսյանի համար, որին նման վերաբերմունքի են արժանացրել: Իսկ Մաքսային միությունը, ըստ մեր զրուցակցի, ոչինչ չի տալու Հայաստանին, եթե անգամ բացահայտենք դրա իմաստը, միևնույնն է հայ ազգը դրանից շահ չունի:

Ի դեպ, մեր զրուցակիցը գրեթե համոզված է, որ Մաքսային միությունը չի կայանա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031