Լրահոս
Օրվա լրահոսը

«Էտի մուտիլովկայա, իսկ Աբրահամյան Հովիկը ըտէ վոոբշե կապ չունի». մխչյանցին` եզդիների դժգոհությունների մասին

Դեկտեմբեր 16,2013 19:08

Aravot.am-ին են դիմել մի խումբ եզդիներ, որոնք պնդում են, որ հերթական անգամ խախտվում են եզդիների իրավունքները՝ իշխող կուսակցության մերձավոր շրջանակների կողմից:

Մեզ դիմած գյուղացիները դժգոհում են, որ Մխչյան գյուղի բնակիչ Լյովա Սաֆարյանը, որը կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի մասնաճյուղի ղեկավարի եղբայրն է եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորը, եզդիներից կաթ է մթերել ու գումարը չի վճարել: Լյովա Սաֆարյանից տուժած մի խումբ եզդիներ վստահեցնում են, որ երբ իրենց կաթի գումարն են պահանջել, Լյովա Սաֆարյանը ներկայացել է  որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավոր եւ հրաժարվել եզդիների պարտքը մարել, հորդորելով` «Եթե դժգոհ եք, մեր երկրում մի ապրեք»:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց նաեւ Լյովա Սաֆարյանի հետ, որը վստահեցնում է, թե ոչ թե ինքն է պարտք եզդիներին, այլ իր ընկեր Համոն:

Հարցին, թե ինքը կաթնամթերքի բիզնես անո՞ւմ է, պարոն Սաֆարյանն ասաց․ «Չէ, բիզնես չկա, իմ ընգերներից մեկը բացել ա տենց կաթի պահով, մի ամիս աշխատեց, իրան ձեռ չտվեց: Իրոք էդ կաթի պահը կա, իմ ընգերներից մեկն ա էկել Էրեվանից, էտի եկավ, ուզեց արտադրամաս դնի, տեսավ ձեռ չի տալիս՝ թողեց գնաց: Ընդեղ էլ, ճիշտ ա, մի քիչ պարտք ու պահանջ կա, բայց էդ մարդն էլ հիմա ստեղ չի, քանի որ էտի իմ օբյեկտն ա էղել, ըտրանք էլ ինձ են ճանաչում, էդ ձեւի իմ անունն են չարաշահում: Բայց էդի սխալ բան են անում»:

Մեր այն դիտարկմանն էլ, որ ընկե՞րն է պարտքի տակ է գցել ու գնացել, Լյովա Սաֆարյանն ասաց. «Չէ պարտքի տակ չի քցել, ինձի ընգեր ա, մի բան էլ ես եմ փակել, պալատկա եմ տվել տրանց, որպեսի սենց շուխուր-մուխուր չըլի, իրանցից մի երկուսին ասել եմ գան ընդե մի հատ ուրիշ ընգեր ունեմ, նորից իրանց ինչ-որ կաթի սարքավորումներ ունեն, տան, մաքրվեն, իմ անուն էլ ստեից, արանքից դուրս գա էլի: Պատվից դուրս գալով` էսքան բան անում եմ, քուրս»:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե պարտքի ծավալն ինչքա՞ն է, Լյովա Սաֆարյանն ասաց, որ տեղյակ չէ: Հետո ինչ-որ պատմություն պատմեց, որ մեկ այլ ընկերոջ մոտ են տարել եզդիների կաթը մթերել. «Քաջիկի մոտ են տարել Քաղցրաշեն գյուղում: Քաջիկի հետ էլ ես ծանոթ ունեմ, էլի կաթնամթերքի պահով, կաթը տարել տվել են իրան: Հիմա Քաջիկն ու Համլետը, որ մթերել, տարել է տվել, իրանց, իրար մեջ հախ ու հաշիվ են արել, մարդիկ էլ ընդե նստած են էլե, ապացուցել են, որ Քաջիկը էս եզդի ընգերներին էսքան գումար ա պարտք: Ըտենց ու ամեն ինչը վերջացել գնացել է: Ուրեմն ես էս ձեւի մի բան, քանի որ Համոն իմ ընգերն ա` կաթ մթերողը, հիմա ստեղ չի, երեւի մի 2 օրից կգա, տեսնենք ինչ ենք անում, ստեղ մի երկու սարքավորում կա, իրանք ուզել են պետք ա էդ եզդիներին, ասել եմ տանեն տան, ըտենց մաքրվենք, վերջացնենք: Արդեն համաձայնության են եկել: Պանիր սարքելու սարք է, խնդրել եմ ընգերներից մեկին, որ տան  պրծնեմ էս փորձանքից»:

Կաթի մթերումից տուժած եզդիների այն վստահեցմանն էլ, որ Լյովա Սաֆարյանը Արտաշատի կադասատրի պետի եղբայրն է, ինքը` Լյովա Սաֆարյանի չհերքեց, ասելով` «Բայց դա ի՞նչ կապ ունի»:

Իսկ ինչ վերաբերում է, որ Սաֆարյանը եզդիներին հորդորել է` «Եթե դժգոհ եք, մեր երկրում մի ապրեք», պարոն Սաֆարյանն ասաց` «Մեռնեմ ջանիդ, հլը լսի, տենց բան չի էլե, էտի մուտիլովկայա, գիտես չէ ինչ ա նշանակում մուտիլովկա: Լսի ես գործարանի դիրեկտոր մարդ եմ եղել, գործարանի դիրեկտորը կարա՞ տենց բան անի»: Մեր դիտարկմանը, որ նույնիսկ ԱԺ պատգամավորներն են վատ արտահայտություններ անում, Լյովա Սաֆարյանն ասաց` «Ես էդ գործի մեջ չկամ, ես հազար հատ եզդի ընգեր ունեմ դրսում, ներսում, եզդիներն իմ բարեկամներն են, ես ո՞նց կարամ տենց բան ասեմ: Պռոստո անշնորհքություն են անում»:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի հետ մտերմությանը, Լյովա Սաֆարյանը ցավով նշեց, որ արդեն մտերիմ չեն, քանի որ Հովիկ Աբրահամյանը խիստ զբաղված է եւ արդեն անհասանելի անձ է. «Իսկ Աբրահամյան Հովիկն ըտե վոոբշե կապ չունի, ցավդ տանեմ, Հովիկն իմ գյուղացին ա, մենք մոտիկ ենք էղել ժամանակին, դե հիմա ինքը Ազգային Ժողովի նախագահ ա,  քիչ ենք շփվում, հարգում եմ, ընդունում եմ, բայց էս գործի հետ վոոբշե կապ չունի»: Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ այլեւս չի շփվում պարոն Աբրահամյանի հետ, եթե ժամանակին մտերիմ են եղել, Լյովա Սաֆարյանն ասաց. «Իրանք ժամանակ չունեն, հիմա իրանք անհասանելի են: Իսկ  էդ կազմակերպիչը Սուրիկն ա, ինքն իրան ա վատություն անում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ճիշտ բնութագիրն է՝ ԱԺ–ի նախագահի, իր պաշտոնավարության մեջ։ Միայն անուններն են տարբեր,
    և զբաղեցրած պաշտոնները։ Գոնե Եզդիներից մի փոքր նամուս ու թասիբ սովորեն։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031