Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի օգնական. «Ինձ անձամբ հետաքրքիր կլիներ իմանալ Հայաստանում գերմանացի գործարարին «քցելու» պատմության մանրամասները»

Դեկտեմբեր 16,2013 18:54

«Խնդիրը գտնվում է իրավապահ մարմինների քննության տիրույթում, և վստահ եմ մոտ ապագայում վերջիններս կտան հստակ գնահատականներ այս հարցի կապակցությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի օգնական, ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի վարչապետի օգնականը «օֆշորային» սկանդալից:

Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի այսօրվա հայտարարության՝  վարչապետի օգնականն ասաց. «Այս հարցին այսօր անդրադարձ է կատարել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության խոսնակը, ինչի կապակցությամբ պետք է նշեմ, որ «օֆշորագիտությամբ» զբաղվելը ամբոխավարության ամենաարդյունավետ ճանապարհը չէ: Անկախ Հայաստանի և ոչ մի իշխանություն չի ժխտել, կոռուպցիայի առկայությունը: Բացառություն չի եղել նաև ԲՀԿ-ի մասնակցությամբ կոալիցիոն կառավարության ժամանակահատվածը: Խնդիրը կոռուպցիայի չափերի ու դրա դեմ մղվող պայքարի եղանակների մեջ է: Սակայն կոռուպցիան միակ խնդիրը չէ, որը խանգարում է երկրի զարգացմանը: Ինձ անձամբ հետաքրքիր կլիներ իմանալ նաև Հայաստանում գերմանացի գործարար Ստեֆան Լաքսհաուբերի «քցվելու» պատմության մանրամասները: Արդյո՞ք այս և նման մի շարք այլ սկանդալներ չեն խոչընդոտում Հայաստան արտասահմանյան ներդրողների մուտքը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Այլ թեմաներով մի փորձեք փակել Օֆշորային սկանդալը, որը մեծ բիծ է Կառավարության ղեկավարի վրա… այն սկանդալը որ առաջցրեց օֆշորային սկանդալը Իշպխանության օղակներում աննախադեպ է և այսօր վարչապետը միյան Նախագահի կամքով է դեռ Կառավարության ղեկավար. այլ քաղաքական կապիտալ նա ուղղակի չունի

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031