Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչը քննում է Սամվել Ալեքսանյանին ու Տարոն Մարգարյանին պատասխանատվության ենթարկելու գործը

Դեկտեմբեր 16,2013 18:10

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոքարկել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը դեկտեմբերի 6-ին մերժել էր հայցը, որով Զարուհի Փոստանջյանը դատարանից պահանջում էր Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար քրեական պատասխանատվության ենթարկել կառուցապատողին՝ գործարար Սամվել Ալեքսանյանին, եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու եւ քրեական գործ հարուցելու պահանջով Զարուհի Փոստանջյանը բողոքը Վերաքննիչ դատարան էր ներկայացրել այսօր:

Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը ընդամենն ասաց. «Բողոքն ուղարկել ենք Վերաքննիչ դատարան,  հիմա թե ինչ կլինի բողոքի ճակատագիրը պետք է սպասենք տեսնեք, քննարկման ժամանակ արդեն պարզ կլինի»:

Դիտարկմանը, ինչ ակնկալիք ունեք Վերաքննիչ դատարանից, կբավարարի այն ձեր բողոքը` Զարուհի Փոստանջյանը նշեց. «Չգիտեմ, թե ինչպես կվարվի Վերաքննիչը, չի բացառվում, որ բավարարի»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031