Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերը քննարկել են փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Դեկտեմբեր 16,2013 17:04

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վրաստանի մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հետ: 

Ողջունելով Երևանի քաղաքապետին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Գեորգի Ուգուլավան ընդգծել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է երկու մայրաքաղաքների համագործակցության առավել սերտացման ու ընդլայնման համար, և նկատել, որ Երևանի քաղաքապետի այցը ևս մեկ խթան կհանդիսանա երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազում ծրագրեր կյանքի կոչելու համար. «Այսօր իսկապես կա մեծ ներուժ Երևանի և Թբիլիսիի միջև փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Երևանը վստահելի գործընկեր է մեզ համար, և վստահ եմ, որ Ձեր այս այցից հետո համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն, ու երկու մայրաքաղաքների միջև գործակցությունն առավել առարկայական կդառնա»,- նշել է Գեորգի Ուգուլավան:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, Երևանի քաղաքապետն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը՝ ի մասնավորի ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Անդրադառնալով երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Թբիլիսիի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար. «Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ մենք պարտավոր ենք երկու քաղաքների միջև էլ ավելի սերտացնել ու զարգացնել հարաբերություններն ու գործնական ընթացք տալ փոխգործակցությանը: Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար, և համոզված եմ, որ առաջիկայում մեր երկուստեք հարաբերությունները կդրվեն նոր հիմքի վրա», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նոր ծրագրերի շրջանակը, ինչպես նաև կմշակի երկու քաղաքների համագործակցության նոր համաձայնագիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռոբերտ says:

    Ես զարմանում եմ, որ պր Փ. Հայրապետյանը նոր գլխի ընկել եւ հասկացել մեր պետության եւ նրա ղեկավարների դերն ու նշանակություը : Ես էլ եմ գտնում, որ դեռ ուշ չէ պետք է պայքարել : Պայքար -պայքար մինչեւ վերջ :
    Ցանկանումեմ Ձեզ հաջողություն եւ Հաղթանակ :

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031