Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն:
Քաղաքապետին ուղեկցել են Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել պանթեոնում ամփոփված հայազգի երևելիների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Վիրահայոց առաջնորդը հանգստյան կարգ է կատարել պանթեոնում ամփոփված հայորդիների հոգիների խաղաղության համար:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն