Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԼՀՖ-ն որոշեց 2013-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին

Դեկտեմբեր 16,2013 16:29

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2013 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկների անվանացանկը եւ յուրաքանչյուրի ստացած միավորները:

Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող 22 լրագրող: Հայաստանի N1 մարզիկ ճանաչվել է ազատ ոճային ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր Դեւիդ Սաֆարյանը:

2013 թվականի Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակի անվանացանկ.

1. Դեւիդ Սաֆարյան, ազատ ըմբշամարտ, 220 միավոր

2. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ, 187

3. Արսեն Ջուլֆալակյան, հունահռոմեական ըմբշամարտ, 155

4. Ռոման Ամոյան, հունահռոմեական ըմբշամարտ, 119

5. Աշոտ Դանիելյան, սամբո, 109

6. Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, 88

7. Արամ Ավագյան, բռնցքամարտ, 75

8. Մաքսիմ Մանուկյան, հունահռոմեական ըմբշամարտ, 52

9-10. Մուսա Մուրթազալիեւ, ազատ ըմբշամարտ, 49

9-10. Արթուր Շահինյան, հունահռոմեական ըմբշամարտ, 49

Հարցաթերթիկում լրագրողները նշել են եւս ինը մարզիկների անուններ: Նրանք են:

Շախմատ. Լիլիթ Մկրտչյան եւ Զավեն Անդրիասյան:

Բռնցքամարտ. Արթուր Քիրաջյան եւ Հենրիկ Մոքոյան:

Սամբո. Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան եւ Երջանիկ Կարապետյան:

Ըմբշամարտ. Վաչիկ Եղիազարյան, հունահռոմեական ոճ:

Ընթացիկ մրցաշրջանի լավագույն թիմ ճանաչվել է Եվրոպայի անհատական եւ թիմային առաջնություններում 3-րդ տեղ գրաված հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031