Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական լոլիկը խփում է գյուղացու գործին. Ա1+

Դեկտեմբեր 16,2013 16:19

Ոսկեհատ գյուղից Արինա Պողոսյանն այս ձմեռ ջերմոցը չի մշակելու: Նրա խոսքով՝ իրեն չի հաջողվում տեղական շուկայում իրացնել իր ջերմատանն աճեցրած լոլիկն ու վարունգը: Պատճառն, ըստ գյուղացու, Թուրքիայից ներկրված լոլիկն է. «Ով ա կիլոն 1000 դրամով մեր տեղական ջերմոցում մշակած պոմիդորն ու վարունգն առնելու, թուրքականը թողնում է՞, որ մերն առնեն», – մտահոգվում է հողի մշակը:

«Եթե պաշտպանեին սեփական արտադրողների շահերը, չէի հրաժարվի ջերմոց մշակելուց։ Եթե գազի գինը բարձրացել է, մենք պետք ա ստիպված մեր բանջարեղենը թանկ վաճառենք, որ կարողանանք գոյատևել», – «Ա1+»-ի հետ զրույցում նշեց գյուղացին և հավելեց, որ թուրքական բանջարեղենը հայկական շուկայում իրացվում է էժան՝ ներկրված լոլիկները վաճառվում են կիլոգրամը 450-500 դրամով։ Հետեւաբար ձեռնտու չէ ծախս անել ու լոլիկ մշակել, երբ այդ ծախսը չես կարող հանել։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031