Լրահոս
Օրվա լրահոսը

«Հսկայածավալ աշխատանք է կատարվում, որպեսզի ճանապարհները երթևեկելի լինեն»

Դեկտեմբեր 16,2013 16:05

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Ճանապարհների վիճակի, անցանելիության, մաքրման, նորոգման աշխատանքների ընթացքի մասին առաջնային տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչը պարբերաբար տեղադրվում է նախարարության կայքում։ Նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։
Վերջին մի քանի օրերին լրատվամիջոցներով տարաբնույթ տեղեկատվություն է տարածվում հանրապետության ճանապարհների վիճակի մասին, որը շատ դեպքերում չի համապատասխանում իրականությանը։

Այլ աղբյուրներից տեղեկատվության հայթայթումը երբեմն հանգեցնում է թյուրիմացությունների և աղավաղումների, ինչից խուսափելու համար զանգվածային լրատվամիջոցներին խնդրում ենք հիմք ընդունել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության կողմից տարածված տեղեկատվությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատասխանատու է միջպետական և հանրապետական նշանակության մոտ 3500կմ ճանապարհի համար։
Այս օրերին ամենօրյա հսկայածավալ աշխատանք է կատարվում, որպեսզի ճանապարհները երթևեկելի լինեն, դժվարություններ չառաջանան։

Այդ աշխատանքներում ներգրավված են ճանապարհները սպասարկող 35 կազմակերպություններ, ձյուն մաքրող եւ աղ ցանող շուրջ 300 մեխանիզմներ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031